ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 201

զգալի մասը, պետք է կազմեին մշակութային առումով մեկ քաղաքա- կրթական դաշտ: Հայոց լեզվի պատմությանը և վաղ կրոնական հավատալիքներին նվիրված ուսումնասիրություններում կարևոր տեղ է զբաղեցնում փոքրա- սիական լեզվական շերտի խնդիրը (Ն.Մարտիրոսյան, Գր.Ղափանցյան, հետագայում նաև Գ.Ջահուկյան, Ջ.Գրեպպին և այլք) 1 : Հայոց լեզվի և փոքրասիական լեզուների միջև փոխառնչությունների խնդրին անդրա- դարձած հայ և օտար մասնագետները համակարծիք են հայերենում դրա հետևանքով մուտք գործած բավական ստվար բառաֆոնդի առկայության հարցում: Մասնագիտական կարծիքների միջև տարբերությունը միայն այդպիսի բառերի քանակի, փոխառության ժամանակի և եղանակի գնա- հատման մեջ է: Այդ փոխառությունները միանշանակ վկայում են հնագույն և տևական փոխհարաբերությունների առկայության օգտին: Փոխառությունների ի հայտ գալը ենթադրում է որոշակի պատմա- կան միջավայր, որտեղ հնարավոր են տևական փոխշփումներ, որոնք որո- շակիորեն ուղեկցվում են համակեցության ամենատարբեր մակարդակ- ներով: Որպես այդպիսի միջավայր հայ-փոքրասիական լեզվական, նաև կրոնա-պաշտամունքային փոխառնչություններով զբաղվող մասնագետ- ներն իրենց ուշադրության կենտրոնում ունեն հայերենի կրողների նախ- նական բնակության վայրի գործոնը: Դրանով էլ պայմանավորված են նրանց եզրակացությունները և ենթադրությունները: Գ.Ջահուկյանն առանձնացնում էր երկու տիպի փոխառություններ` ա. անմիջական և բ. միջնորդավորված: Առաջին կարգի ազդեցության աղբյուրը, ըստ նրա, Խեթական տերության շրջանում և դրա անկումից հետո եղած շփումներն են, իսկ երկրորդը խեթա-լուվիական լեզուներից խուրրի-ուրարտական, սեմական և այլ լեզուներ կատարված փոխառու- թյունների, այնուհետև վերջիններից հայերեն կատարված փոխառություն- ներն են: Անկախ այն հանգամանքից, թե երբ և ինչպես կարող էին տեղ գտնել վերոհիշյալ փոխառնչությունները, պարզ է միայն, որ նշված տա- րածաշրջանում կամ դրա մի ինչ-որ հատվածում պետք է ապրեր հայախոս բնակչություն, որն էլ փոխառեր օտար բառերը: Կամ հնարավոր է մեկ այլ տարբերակ, այն է` հետագայի Ծոփքի տարածքում կարող էր ապրել, ի 1 Капанцян 1948; Մարտիրոսյան 1961; Ջահուկյան 1970: 123հաջ.; 1987: 311հաջ.; Greppin 1978; 1982; Պետրոսյան 1997; 2006: Համեմատաբար վեր- ջերս հայ-փոքրասիական լեզվական փոխառնչությունների խնդիրը համա- կողմանիորեն քննարկվեց Հ.Հմայակյանի ատենախոսության մեջ (Գր.Ղա- փանցյանը և խեթագիտությունը, Երևան, 2014թ.): 201