ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 193

դրա երկու կրոմլեխային շարերի կառուցվածքային տարբերությունները վկայում են, որ վերջիններս տարաժամանակյա գործողությունների ար- դյունք են: Առաջին՝ 18-մետրանոց կրոմլեխը շարվել է ավելի վաղ (թերևս ուշբրոնզեդարյան է), իսկ երկրորդը՝ մեծը, ըստ ամենայնի, վերաբերում է մ.թ.ա. X-VIII/VIIդդ. այն թաղմանը, որի մնացորդներն արշավախումբը հայտնաբերեց 2013-2015թթ. պեղումների ժամանակ: Դամբանախցի մաքրման ու պեղման ընթացքում ձեռք բերվեց մի կարևոր տեղեկույթ ևս: Բանն այն է, որ խցից հանված ծածկասալերի տակ, խառնված հողաշերտի մեջ հայտնաբերվեցին նաև զարգացած միջնադարին (XI-XIIIդդ.) վերաբերող խեցեղենի և մուգ կապտավուն ապա- կուց պատրաստված ապարանջանի բեկորներ: Այս առումով առայժմ միակ ենթադրությունն այն է, որ միջնադարում՝ հավանաբար սելջուկյան կամ մոնղոլական ավերիչ արշավանքների ժամանակ, գուցե նաև դրան- ցից հետո էլ, նման մեծ, գետնափոր (դրսից քիչ նշմարվող) դամբանա- խցերը ժամանակավոր ապաստարան կամ թաքստոց են ծառայել տե- ղացիների համար: Դամբարանադաշտում նկատվում է մի հետաքրքիր առանձնահատ- կություն ևս: Նրա արևելյան կողմի ողջ երկարությամբ՝ քարափի եզրից (հարավից), սկսվում և գրեթե ուղղաձիգ գծով դեպի հյուսիս՝ մինչև բնա- կավայրի կիկլոպյան պարսպաշարն է ձգվում ուղղահայաց դիրքով միմյանցից որոշ հեռավորությամբ կանգնեցված, տարբեր չափերի (0,5– 3,5 մ) ու ծավալի քարաբեկորների շարք (աղ. I, նկ. 1, աղ. V, նկ. 1), որոնց մի մասի համեմատաբար բարակ վերնամասերին դարձյալ առկա են 5,0- 10,0 սմ-անոց անցքեր: Հարավից հյուսիս ձգվող այդ ուղղաձիգ քարաբե- կորներին արևմտյան կողմից կից է նրան զուգահեռ ձգվող, մոտ 1,0 մ լայնությամբ և 0,3-0,5 մ բարձրությամբ պատաշար: Առայժմ դժվար է հաստատապես ասել, թե երբ և ինչ նպատակով է շարվել այդ պատը: Տպավորությունն այնպիսին է, որ պատը, թերևս, կառուցվել է պաշտպա- նական նպատակով, և դրանում որոշակի դեր են խաղացել ուղղահայաց դիրքով տեղադրված մեծ քարաբեկորները: Նախնական ենթադրությունն այն է, որ վերջիններիս միջնատարածքների դատարկ հատվածները շարվել են մանր քարերով, և հարավից հյուսիս ձգվող ու բնակավայրի պարսպաշարին միացող այդ կառույցը տարածքի ռազմավարական առու- մով առավել խոցելի հատվածում վերածվել է հավելյալ պարսպի: Ըստ որում պարսպի մեջ տեղադրված հսկա քարաբեկորները վերցվել են հենց տեղի հին դամբարանային կառույցների վրայից և վերաօգտագործվել որպես շինանյութ: Ենթադրվող այդ գործընթացի իրականացման ժամա- նակ ըստ ամենայնի առավել նախընտրելի են եղել խոշոր քարաբեկոր- 193