ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 194
ների անցքավոր օրինակները, քանի որ ուշբրոնզեդարյան-երկաթեդար-
յան դամբարանների ծածկերի ապամոնտաժման ժամանակ ավելի հեշտ
ու հարմար է անցքեր ունեցող քարերի տեղաշարժը: Այսինքն՝ հարավից
հյուսիս ձգվող Զորաց քարեր հնավայրի անցքավոր քարաբեկորների
շարքը լավագույն դեպքում պետք է որ ստեղծված լինի մ.թ.ա. I հազ. Երկ-
րորդ քառորդից ոչ շուտ և որևէ կապ չունի «էնեոլիթյան աստղա-
դիտարանին» առնչվող երևակայական, ոչ հիմնավոր ենթադրությունների
հետ: Հակառակ դեպքում անցքավոր քարերի դասավորությունը պ