ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 190
ֆիզիկոս Պ.Հերունին, որոշ արտաքին կառուցվածքային նմանություններ
տեսնելով բրիտանական Սթոունհենջի և հայաստանյան Զորաց քարերի
միջև, փորձել է վերջինիս ևս «հնագույն աստղադիտարանի» կարգավի-
ճակ շնորհել և որպես «լուրջ» հիմնավորում պնդել, որ Զորաց քարերի հին
անվանումը Քարահունջն է 1 : Այս ենթադրության հիմքում ընկած է այն
մտայնությունը, որ Սթոունհենջի անվան “stone-” արմատը և Քարահունջի
«քար-» սկզբնամասը նույն իմաստն ունեն, ուրեմն խնդրո առարկա տե-
ղանուններում նույնիմաստ կարող են լինել նաև անգլիական “-henge” և
հայերեն «-հունջ» վերջնամասերը: Ըստ այդմ «Սթոունհենջ» բառացի
կարող է նշանակել հենց «Քարահունջ»: Ուստի երկու հուշարձանները
«նույնական են» և՛ կառուցվածքով, և՛ գործառույթով, և՛ անվանումներով:
Իրականում Քարահունջ բնակավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի
Գորիս քաղաքից մոտ 4 կմ հարավ 2 , այսինքն՝ Զորաց քարեր հնավայրից
շուրջ 35 կմ հեռավորության վրա և մեծագույն երևակայության դեպքում
անգամ ոչ մի կերպ չի կարող նույնացվել վերջինիս հետ: Պետք է ավե-
լացնել նաև, որ Քարահունջ անվամբ մեկ այլ բնակավայր կա Լեռնային
Ղարաբաղի Մարտունու շրջանում, Քարահունջ գյուղատեղի (բերդ)՝ Լեռ-
նային Ղարաբաղի Գյուլիստանի գավառում՝ Մռավ լեռան արևմտյան լան-
ջին, Քարահունջ անվամբ լեռ և գետ՝ Արաքսի և նրա Որոտան վտակի
միացման շրջանում՝ Զանգեզուրի լեռնաշղթայում, Քարինջ անվամբ բնա-
կավայր՝ ՀՀ Լոռու մարզում և Քարինջ (Քարունջ) անվամբ գյուղ՝ Վանի
նահանգի Հաքյարի գավառում 3 : Ուստի հետևելով ֆիզիկոս Պ. Հերունու
վառ երևակայությանը՝ պետք է եզրակացնել, որ Հայկական լեռնաշխարհը
ժամանակին ողողված է եղել Սթոունհենջ-Քարահունջ անվամբ «աստղա-
դիտարաններով», ինչն առասպելների որոտից է 4 …
Նյութական մշակույթը: Զորաց քարերի մասին կարևոր տեղեկու-
թյուններ են տալիս նաև բուն հուշարձանից և նրա շրջակայքից հավաք-
ված նյութական մշակույթի մնացորդները: Դեռևս 1930-ական թթ. այս
տարածքից հնագիտական նյութեր է հավաքել ազգագրագետ Ստ.
Լիսիցյանը (աղ. IV, նկ. 1) 5 , իսկ 1980-ական թթ. Զորաց քարերում
1
Հերունի 1998: 87-93:
Հակոբյան, Մելիք-Բախշյան, Բարսեղյան 2001: 314, 321:
3
Հակոբյան, Մելիք-Բախշյան, Բարսեղյան 2001: 314, 315, 321, 325, 326:
4
http://armarchaeology.blogspot.com/2011/03/stonehenge.html, Հ. Մարտիրոս-
յան, Քարահունջ - Stonehenge. Առասպելի վերջը:
5
Ներկայումս դրանք Հայաստանի պատմության թանգարանի թիվ 962
հնագիտական հավաքածուն են կազմում:
2
190