նաև մարդկային ու ռազմական լուրջ ներուժ ունեցող ցեղային միության, գուցեև վաղպետական կազմավորման մասին:
Այս հանգամանքը յուրովի հաստատում է նաև Վանա լճի հարավարևելյան ափին ՝ Այանիս ուրարտական ամրոցում ՝ Խալդի աստծո susi տաճարի մուտքի աջ( միջանցքային) հատվածում, Ռուսա II-ի թողած սեպագիր տեքստը: Դրա 10-11-րդ տողերում 1 արձանագրված է. 10. m ru-sa-a-še m ar-giš-te-hi-ni-še a-li pa-ru-ú-bi LÚ MUNUS lu- [ tú-ni ] KUR lu-lu-i-nani KUR aš-šur-ri-ni 11. KUR tar-gu-ni KUR e-ti-ú-ni KUR tab-la-ni KUR qa-i-na-ru-ú KUR ha-a-te-e KUR mu-uš-kini KUR Ṣi-lu-qu-ni-ni
10. Ռուսա Արգիշթորդին ասում է. Տարա տղամարդկանց, կանանց [ ու անասունը ] թշնամի երկրների ՝ Աշշուրի, 11. Թարգունիի, Էթիունիի, Թաբլանիի, Քայնարուի, Խաթեի, Մուշքինիի, Ծիլուկուի …
Այանիսի տեքստի բերված հատվածում հատկանշական է այն, որ Ծուլուկու երկիրը( այստեղ ներկայացված է « Ծիլուկու » տարբերակով) մ. թ. ա. VIIդ. առաջին կեսին որպես հակառակորդ կողմ հիշատակվում է Վանի թագավորության( Ուրարտուի) հզոր ախոյաններ Աշշուրի( Ասորեստան), Խաթեի( խեթական թագավորության տրոհումից հետո ձևավորված պետական կազմավորում), Մուշկերի երկրի և Էթիունիի կողքին: Այս համատեքստում շատ հրապուրիչ է թվում ժամանակին, ըստ ամենայնի, Ծուլուկու երկրի կողմից վերահսկվող տարածքում տեղորոշված Զորաց քարերի երկաթեդարյան ամուր բնակատեղին կապելու Սարդուրի II-ի և Արգիշթի II-ի մոտ հիշատակվող տեղի բնակավայրերից որևէ մեկի և մասնավորապես Իրդուա կամ Ամուշա « քաղաքների » հետ: Սակայն դա հապճեպ և առայժմ ոչնչով չհիմնավորված մոտեցում կարող է լինել: Կարծում ենք, որ հետագա պեղումները դեռ հնարավորություն կտան հուշարձանի տարածքում ավելի հիմնավոր նյութեր և, չի բացառվում, գրավոր սկզբնաղբյուրներ գտնելու ու դրանց հիման վրա ավելի որոշակիացնելու ինչպես ընդհանուր տարածքի, այնպես և բուն հուշարձանի հին անվանումները:
Այս համատեքստում, թերևս, հարկ կա անդրադառնալու նաև Զորաց քարեր հնավայրին վերջերս կամայականորեն հարմարեցված « Քարահունջ » անվանը: Բանն այն է, որ այդ « նորարարության » հեղինակ,
1
Salvini 2001: 258, fig. 10-12. 189