ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 188

ներկայիս Թանահատ վանքի մոտ կանգնեցնել իր հաղթական ար- ձանագիր կոթողը: Վերջինս ոչ միայն կարևոր տեղեկատվություն է պարունակում Վանի թագավորության (Ուրարտուի) գերիշխանության շրջանում պատմական Սյունիքում և մասնավորապես ժամանակակից Սիսիան քաղաքին հարակից տարածքներում մ.թ.ա. VIIIդ. վերջին և VIIդ. առաջին քառորդին տեղի ունեցած դեպքերի մասին, այլև հնարավո- րություն է ընձեռում տեղանվանական վերակազմություններ իրակա- նացնելու: Ըստ այդմ, բացառիկ նշանակություն ունի Էթիունի (Էթիուխի) համադաշնության Ծուլուկու երկրանվան հիշատակումը, որը մասնագետ- ների կարծիքով տեղորոշվում է Սիսիանի տարածաշրջանում և ուղղա- կիորեն կապված է միջնադարյան Սյունիքի Ծղուկ գավառի անվան հետ 1 : Արձանագրության մեջ հիշատակվող Ծուլուկու երկրի Իրդուա և Ամուշա քաղաքների անվանումների արձագանքները ևս, Ն.Հարությունյանի կարծիքով, հնարավոր է նկատել Սյունիքի Ծղուկ գավառում XIVդ. պատմիչ Ստ. Օրբելյանի հիշատակած Մուցք, Արիտ և Արթեք բնակավայրերի անուններում 2 : Սարդուրի II-ի և Արգիշթի II-ի վերը քննարկված տեքստերը մեզ ներկայացնում են նաև Ծուլուկու երկրի երկու առաջնորդների (գուցե՝ արքաների) անունները՝ Ուերդա և Զազինու, ովքեր շուրջ 50-60 տարվա տարբերությամբ իշխել են Ծուլուկու երկրում: Այսօր առայժմ որևէ որոշակի փաստ չկա հիմնավորելու վերջիններիս իշխանական հերթափոխությունը (նրանց միջև պետք է որ 2-3 սերնդի տարբերություն լինի) կամ ազգակ- ցական - ժառանգական կապը, սակայն հավանական է թվում այն հան- գամանքը, որ և՛ Սարդուրի II-ի մ.թ.ա. 751-750թթ. արշավանքից հետո, և՛ Արգիշթի II-ի օրոք՝ մ.թ.ա. VIIIդ. վերջին կամ մ.թ.ա. VIIդ. սկզբին (երբ Վանի թագավորության արտաքին և ներքաղաքական իրավիճակը բարդ էր) Ծուլուկու երկրի ներքին կառավարումը մնացել է տեղի վերնախավի ձեռքում: Ավելին, Սարդուրի II-ի կողմից մ.թ.ա. VIIIդ. կեսին քննարկվող տարածքից տարված 8525 գլուխ խոշոր և 18000 գլուխ մանր եղջերավոր անասունների, գերեվարված 3500 պատանիների, 15000 կանանց և 4000 զինվորների ընդհանուր քանակը (դրան ավելացրած Արգիշթի II-ի մ.թ.ա. VIII դ. վերջի կամ մ.թ.ա. VIIդ. սկզբի ավարը) վկայում է տեղում մ.թ.ա. VIII- VIIդդ. ձևավորված, տնտեսական զգալի հնարավորություններ, ինչպես 1 2 Арутюнян 1981: 78-79; Арутюнян 1983: 217-218; Арутюнян 1985: 236-237; Ստեփաննոս Օրբելեան 1910: 325, 509; Աբրահամյան 1944: 350; Երեմյան 1963: 109, 110; Ստեփանոս Օրբելյան 1986: 394, 395: Арутюнян 1983: 218. 188