ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 187

6. ari biri (?) 1 : Այստեղ ջարդ 23. Ամուշա (քաղաքը), տղամարդկանց, 7. (ես) արեցի, տղամարդկանց, կանանց տարա, 24. կանանց քշեցի Բիայնա (երկիրը): 8. քաղաքներն այրեցի, ամրոցներն ավերեցի: 25. Արգիշթին ասում է. 26. ով (իմ) անունը ոչնչացնի 9. Išia ṣ ie (?) բոլորը միասին: 10. Ճակատամարտ եղավ: Մեծավորները 27. (և) իր անունը տեղադրի, լինի (նա) 11. Ծուլուկու (երկրի) այնտեղից 28. բիայնացի, (թե) լինի 12. (եկան և) Իրդուա քաղաքի դիմաց կանգնեցին 29. թշնամի, թող Խալդի (աստվածը) 13. իմ առջև: Զազինու արքային ես ստրկացրի, 30. Թեյշեբա (աստվածը), Շիվինի (աստվածը), 14. հարկ սահմանեցի: Խալդյան բոլոր (մյուս) աստվածները 15. զորությամբ արշավող (?) 31. ոչ (նրա) անունը, ոչ 16. Արգիշթին՝ Ռուսայի որդին, 32. սերմը, ոչ 17. արքա է հզոր, արքան Բիայնա (երկրի), 33. սերունդը երկրի վրա 34. չթողնեն: Արձանագրությունը տալիս է դեպի Էթիուխի ցեղային համադաշ- նության արևելյան շրջաններն Արգիշթի II-ի կատարած արշավանքի նկարագրությունը: Ըստ որում, դատելով տեքստից, թեև Էթիուխիի առաջ- նորդն անձամբ ներկայացել է Արգիշթի II-ին, տվել համադաշնության հարկը ու հայտնել իր հնազանդությունը, այսուհանդերձ տվյալ պահին նրա իշխանության տակ գտնվող հարավային որոշ քաղաքների կառա- վարիչներ Ծուլուկու երկրի առաջնորդ Զազինուի գլխավորությամբ ընդ- դիմացել են ուրարտական արքային, զորաջոկատներ ուղարկել երկրի կոնկրետ շրջանը և պատրաստվել դիմադրության: Անհավասար մարտում ընդդիմադիրներն անհաջողություն են կրել և արդեն ստիպված, Ծուլուկուի ծերակույտը երկրի Իրդուա քաղաքի առջև ներկայացել է Արգիշթի II-ին, ընդունել նրա պարտադրած պայմանները և ողորմածություն հայցել: Զազինու առաջնորդը ստրկացվել է և պարտավորվել հարկ վճարել: Տեքստից պարզվում է, որ անգամ այս ամենից հետո Ծուլուկու երկրի մեկ այլ քաղաքի՝ Ամուշայի ըմբոստ բնակիչները չեն հնազանդվել Արգիշթի II- ին, շարունակել են դիմադրությունը, և միայն զգալի կորուստների գնով Արգիշթի II-ին հաջողվել է վերջնականապես հնազանդեցնել նրանց, բնակչության մի մասին տ