ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 185
Գ.Մելիքիշվիլու կարծիքով Սարդուրի II-ի տարեգրության անհրա-
ժեշտ հատվածում ներկայացված են մ.թ.ա.751-750թթ. վերաբերող
դեպքեր, որոնք տեղի են ունեցել Հարավային Անդրկովկասում 1 : Ըստ
այդմ, ժամանակին՝ Սյունիքի հարավային հատվածի տեղանվանական
հարցերը քննարկելիս, հիմնականում առաջին պլան էր մղվում այն
հանգամանքը, որ տարեգրության համապատասխան հատվածում նշված
է Էթիունի (հանդիպում է նաև էթիուխի ձևով) համադաշնության անունը:
Վերջինս զբաղեցնում էր մի ընդարձակ տարածք Սարիղամիշից մինչև
Սևանա լիճը և Գուգարքից մինչև Արաքս գետի ավազանը 2 , ուստի տեղան-
վանական մեկնաբանություններն էլ արվում էին այդ միջնատարածքի
սահմաններում, և Էթիունիի հետ հանդիպող տեղանուններն ու ցեղա-
նուններն ընկալվում էին որպես համադաշնության երկրամասեր՝ առանց
ստույգ տեղորոշման:
Այս առումով հարցադրումն ավելի որոշակիացավ 1975թ., երբ
Թանահատ վանքի մերձակայքում հայտնաբերվեց մ.թ.ա. VIII դ. վերջին
կամ մ.թ.ա. VIIդ. սկզբին Արգիշթի II-ի սեպագիր քարակոթողը: Այն
ուրարտական pulusi-ների դասական օրինակ է, քառանիստ կառուցվածք
ունի և դիմային ու հակադարձ երկու լայն նիստերին սեպագիր ար-
ձանագրություններ կան: Սրբատաշ քարակոթողը, հավանաբար X-XI դդ.,
կրկին մշակման է ենթարկվել: Միջնադարի քարագործ վարպետը կոթողի
մեկ նիստի վրա փորագրություններ է արել և այն վերածել խաչքարի՝
դրանով իսկ վնասելով այդ նիստի սեպագիր տեքստի հիմնական մասը:
Կոթողի հայտնաբերումից, մաքրումից և ամրակայումից հետո վերծան-
վեցին, ընթերցվեցին ու հրապարակվեցին դիմային և հակադարձ նիս-
տերին պահպանված տեքստերը 3 : Դրանք հայտնում են.
Դիմային կողմ
1. [d [Hal-di-e] [e-[ ú-ri]-[i-e
9. [iš-pu-i-še ul-gu-ú-še]
2. [i-ni pu-lu-si m Ar-giš-ti-še]
10. [pi-ṣu-ú-še ai-su-še]
11. [e-įa] ar-[di-i-še]
3. [m] R[u-sa-hi-ni-še ku-g]u-[ú-ni]
4. ul-gu-š]i-[įa-ni e-di]-ni
12. [ar-a-ni uš-ma-a- še]
13. [ d Hal-di-ni-ni al]-su-ši-[ni]
5. [ma-ni-ni [d [Hal-[di-ni-bi-di]
m
…………………………………………
6. [ Ar-gi-iš-ti-e]
7.