մաքաղաքական և սոցիալ-մշակութային իրողությունների ու գործընթացների ոլորտը և այլն:
Անշուշտ, վերը նշված խնդիրների ուսումնասիրման և հիմնահարցերի մեկնաբանման համար անհրաժեշտ կլինի ժամանակ և համբերատար աշխատանք, սակայն, այս ամենով հանդերձ, այժմ արդեն իսկ ձեռքի տակ առկա ուշագրավ տվյալները հուշարձանի վերաբերյալ ամենաանհավանական ու անհեթեթ տեսակետների մերժման և մի շարք նախնական եզրահանգումների առաջադրման հնարավորություն են ընձեռում:
Դիրքը: Հուշարձանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից մոտ 3 կմ հյուսիս ՝ ծովի մակարդակից 1770 մ բարձրություն ունեցող սարահարթում ՝ Որոտան գետի Դար( երբեմն անվանում են նաև Դառը) վտակի անդնդախոր ձորի ձախակողմի քարափին( աղ. I, նկ. 1): Աշխարհագրական կոորդինատներն են ՝ հս. լ. 39 ° 33 ′ 02.52 ″-ը և ավ. երկ. 46 ° 01 ′ 42.96 ″-ը:
Հնագույն գրավոր հիշատակումները: Քննարկվող տարածաշրջանի մասին տեղեկություններ պարունակող առայժմ ամենավաղ գրավոր սկզբնաղբյուրները Վանի թագավորության( Ուրարտուի) սեպագիր արձանագրություններն են: Վերջիններում թեև որոշակի տվյալներ չկան Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանի վերաբերյալ, սակայն հույժ կարևոր նյութեր են պարունակում այս տարածաշրջանի մ. թ. ա. VIII-VII դդ. սոցիալ-քաղաքական գործընթացների մասին: Դրանք վկայված են Սարդուրի II-ի( մ. թ. ա. 764-735թթ.) Վանում կանգնեցրած քարագիր տարեգրության համապատասխան հատվածում( աղ. II, նկ. 1) 1 ՝ Սիսիանից մոտ 17 կմ արևմուտք ՝ Արևիս գյուղից ոչ հեռու ՝ Թանահատ վանքի ավերակներում հայտնաբերված Արգիշթի II-ի( մ. թ. ա. 714-685 թթ.) սրբատաշ կոթողի( աղ. III, նկ. 1) սեպագիր արձանագրության մեջ 2 և Արգիշթի II-ի ՝ Վանա լճի հարավարևելյան ափին ՝ Այանիս ամրոցում ՝ Խալդի աստծուն ձոնված susi տաճարի մուտքի աջակողմյան հատվածում 3( աղ. III, նկ. 2):
Սարդուրի II-ի տարեգրության անհրաժեշտ հատվածը 4 հաղորդում է. 13. … i-ku-ka-ni MU ta-ra- [ a ]-ni uš-ta-di KUR E-ti-ú-ni-e-di KUR Li-qi-ú-e
1
Меликишвили 1960: 273-275; Арутюнян 2001: 227-229; Марр, Орбели 1922.
2
Հարությունյան 1979: 93-104; Арутюнян 1983: 195-229; Գայսերյան 1986: 67- 79:
3
Salvini 2001: 258, fig. 10-12.
4
Меликишвили 1960: 155, А 13-21; Арутюнян 2001: 241, А 13-21. 183