նասիրված չէ, ինչն էլ բազմաթիվ հակասական, անհավանական, երբեմն նաև բացահայտ ոչ գիտական եզրահանգումների ու մեկնաբանությունների տեղիք է տալիս:
Ակնհայտ է, որ խնդրի համակողմանի վերհանման, քննարկման և անաչառ մեկնաբանման համար առաջնային դեր կարող են խաղալ.
� հուշարձանին և հարակից տարածքներին առնչվող գրավոր աղբյուրների տվյալները, � պահպանված ժողովրդական ավանդազրույցները, � հուշարձանի տարածքում կատարված և կատարվելիք հնագիտական հետազոտությունների համադրված տվյալները, � տեղում պեղված հնամարդաբանական նյութերի ուսումնասիրության արդյունքները,
� նրան առնչվող երկրաբանական, աստղագիտական, հնաբուսաբանական, հնակենդանաբանական և այլ հետազոտությունների տվյալները,
� հուշարձանի պատմամշակութային պատկանելության խնդիրը և այլն: Այս ամենի գիտական, ամփոփ և համակողմանի ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է. ա) որոշել հուշարձանի զբաղեցրած իրական սահմանները և տալ դրանց հնարավոր փոփոխությունները հիմնվելու պահից մինչև ավարտը, բ) խոսել հուշարձանի անվան և դրա հնարավոր ստուգաբանության շուրջ, գ) հիմնավորել հուշարձանի կառուցման ժամանակն ու օգտագործման ժամանակաշրջանը, դ) ներկայացնել հուշարձանի տեղանքի ընտրության և կենսատարածքի կազմակերպման առանձնահատկությունները, բնակավայրի և դամբարանադաշտի փոխկապակցվածության և դրանցում կիրառված շինարարական հնարքների մանրամասները, ե) ի հայտ բերել մոտիկ և / կամ հեռու գտնվող այն քարհանքը( կամ քարհանքերը), որտեղից բերվել են բնակավայրի և դամբարանադաշտի շինարարության համար անհրաժեշտ բազալտե ժայռաբեկորները, զ) խոսել դրանց տեղափոխման միջոցների և եղանակների մասին, է) պարզել հնագիտական հուշարձանի դերն ու նշանակությունը, ը) եզրահանգումներ անել այն կառուցողների և օգտագործողների մասին, թ) ողջամիտ և իրատեսական վերակազմությունների միջոցով փորձել հուշարձանը ներառել տարածաշրջանի տարաժամանակյա պատ-
182