ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 181

Պ.գ.դ. Փիլիպոսյան Աշոտ (Խ.Աբովյանի անվ. hայկական պետական մանկավարժական համալսարան) ԶՈՐԱՑ ՔԱՐԵ՞Ր, ԹԵ՞ ՔԱՐԱՀՈՒՆՋ, ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱ՞Ն, ԹԵ՞ ՀՈՐԻՆՅԱԼ «ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ» Հայաստանի Հանրապետության հարավում՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհում, առանձնանում է մեգալիթյան մի եզակի հուշարձան, որը հայտնի է Դիք-դիք կամ Ցից-ցից քարեր, Զորաց քար, Զորաց քարեր, Քարեզորք, Ղոշուն դաշ, վերջերս նաև Քարահունջ անվանական տար- բերակներով: Հնավայրի դիրքը, զբաղեցրած տարածքը, ընդհանուր տեսքը, կա- ռուցվածքային մանրամասները, ինչպես նաև տեղանքից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդներն արդեն մեկ դար է, ինչ ոլորտի մասնագետների ու հետաքրքրասերների ուշադրության կենտրոնում են: XIX դ. վերջին հուշարձանը հետազոտել է Եր.Լալայանը 1 , 20-30-ական- ներին՝ Ստ.Լիսիցյանը 2 , 50-60-ականներին՝ Ս.Բարխուդարյանը 3 , Մ.Հաս- րաթյանը 4 , Վ. Հարությունյանը 5 և Ս.Եսայանը 6 , 70-80-ականներին՝ Օ. Խնկիկյանը 7 , Է.Պարսամյանը 8 , Գ.Արեշյանը, Բ.Սադոյանը, XX դ. վերջին և XXI դ. սկզբին՝ Պ.Հերունին 9 և նրա հետևորդները 10 , 2010-2015 թթ.՝ Ա.Փիլիպոսյանը, Ա.Ավագյանը 11 Ա.Բոբոխյանը, Հ. Ավետիսյանը, Ա.Գնու- նին, Գ.Սարգսյանը 12 և այլք: Եվ այսուհանդերձ, առ այսօր հնավայրը դեռևս մասնագիտական առումով ամբողջապես ու համակողմանի ուսում- 1 Լալայեան 1898: 174, 175; Լալայան 1931: 63, 66, նկ. 14: Լիսիցյան 1969: տախտակ CXIV: 3 Բարխուդարյան 1960: 122: 4 Հասրաթյան 1985: 175: 5 Հարությունյան 1992: 13: 6 Եսայան 1972: 65: 7 Խնկիկյան 1984; Խնկիկյան 1997: 7-8; Xnkikyan 2002: 9, 25-29, 60-61, 65-67, 148, 167, pl. VI-VII, XL, pl. LIII, fig. 1-32, pl. LIV, fig. 5-9. 8 Парсамян 1985. 9 Հերունի 1998: 87-93; Геруни 1998: 307-328: 10 Վահրադյան, Վահրադյան 2010; Բալյան 2010: 11 Փիլիպոսյան, Ավագյան 2016; Փիլիպոսյան 2016: 24-43; Piliposyan 2016: 101- 111: 12 Ավետիսյան, Գնունի, Բոբոխյան, Սարգսյան 2015: 2 181