ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 174

ավելի վաղ Է վկայված, քան իրականացվել Է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը ... Այսինքն՝ Թորգոմի հայոց նախահայր լինելու գաղափարը V դարի հայ մատենագրության մեջ ծագած մի գաղափար չէ՝ հղացած սոսկ Աստվածաշնչի թարգմանության ներքո, այլ այն գոյություն է ունեցել արդեն ավելի վաղ, նախագրական շրջանում» 1 ։ Թորգոմի որդիների նույնացումը հայերի հետ առկա է IIIդ. հեղինակ Հիպպոլիտոս Հռոմեացու` մոտ 234/235թ. գրած «Քրոնիկոնում», որտեղ կարդում ենք՝ «47. Thorgoman, a quo Armenii 2 (ինչպես նաև՝ «66. Thorgoma, de quo Armenii» և «173. Thargama, ex quo Armeni» 3 )»։ Իսկ վերջինիս զուգահեռ հունարեն տեքստում՝ «68. Θωργαμά α'φ'οι' 'Αρμένιοι» 4 ` «Թորգոմա, որից (են) հայերը»: Այսպիսով, Հիպպոլիտոսը հայերի ծագումը բխեցնում է Թորգոմից: IVդ. իր «Քրոնիկոնում» նույնն է անում նաև Եվսեբիոս Կեսարացին՝ «Թորգոմ, և ի նմանէ Հայք» 5 , իսկ Vդ.՝ Թեոդորետ Կիպրացին և այլք։ Հայ միջնադարյան աղբյուրները Հայ պատմիչների երկերում Տուն Թորգոման նույնական կամ համարժեք է Հայաստանին 6 ։ Առաջին հայ պատմիչը, ում երկում հանդիպում ենք «տուն, ազգս Թորգոմայ» արտահայտությունը, Ագաթանգեղոսն է 7 , ապա Փավստոս Բուզանդը. «...յիշցուցիչք պատմութեանց ազգացն Հայաստան աշխարհին որդւոց Թորգոմայ...» 8 ։ 1 Սարգսյան 1992։ 47։ Die Chronik des Hippolytos 1906։ 47, S. 52. 3 Die Chronik des Hippolytos 1906։ 66, 173, S. 53. 4 Die Chronik des Hippolytos 1906։ 68, S.52. 5 Եւսեբի Պամփիլեայ 1818։ 12։ 6 Մովսիսի Խորենացւոյ 1913։ I,5; Յովհաննու կաթողիկոսի Դրասխանա- կերտցւոյ 1996։ 14-16; Дьяконов 1968։ 178-189, 227-229։ Հայ միջնադարյան պատմիչների երկերում, նաև վրացական աղբյուրներում անվան օգտագործ- ման համար տե՛ս Ջանոյան 1990։ 34-40։ 7 Ագաթանգեղայի Պատմութիւն Հայոց 1983: § 116 «Ընթերցեալ զԹորգոմայ ազգիս, զՀայաստան աշխարհիս...»; § 776 «...յԱյրարատեան գաւառին, ի թագաւորանիստ կայեանսն, բղխեցին Հայոց տանն Թորգոմայ շնորհք քա- րոզութեան Աւետարանին ...»; § 796 «... յաշխարհիս Հայոց տանս Թոր- գոմայ...»։ 8 Փաւստոսի Բիւզանդացւոյ Պատմութիւն Հայոց 1987։ 6; 8 «Յաղագս որ ինչ յետ քարոզութեան Թադէոսի Առաքելոյ յերկիրն Հայաստան աշխարհին 2 174