ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 175

Սկսած V դարից` աստվածաշնչյան ասքերը, հայ բանավոր ավանդազրույցների հետ համադրվելով, ներթափանցեցին հայ պատմագրություն, որի արդյունքում Թորգոմը դարձավ հայ ազգի էպոնիմ( անվանադիր) Հայկ Նահապետի( հին հայկական աստված, հերոս) հայրը, որտեղից էլ պիտի սկիզբ առներ Հայկազունիների պատմաառասպելական արքայատոհմի պատմությունը ։ Էթնանունները շատ հաճախ ծագում են էպոնիմներից, ինչի շնորհիվ, և մեծամասամբ նրանք այս կամ այն ժողովրդի համար երկրորդ անուն են ։ Պատմության ողջ ընթացքում բազմաթիվ նմանատիպ փաստերի կարելի է հանդիպել ։ Եվ եթե Հայկը դարձավ ազգի անվանադիր, ապա Թորգոմն էլ իր հերթին պահպանեց նախահոր ու դինաստիայի հիմնադրի համբավը: Դրա վառ ապացույցը կարող է հանդիսանալ վաղմիջնադարյան պատմագրության մեջ հայ ազգին « Թորգոմածին » անվանելու փաստը ։ Այսպիսով, Թորգոմը սրբազաննահապետական « Տուն-Օջախ »-ի( հին եբր. Bêṭ և աքքադ. Bīt)» 1 անվանադիրն է ։ Այստեղ, ինչպես նշում է Ս. Հարությունյանը, առասպելական ժամանակը վերափոխվում էր պատմականի, առասպելական իրադարձություններն անցում էին կատարում դեպի պատմական հիմք և տեղի էին ունենում կոնկրետ-աշխարհագրական միջավայրում 2 ։
Հայկական միջավայրում մինչ օրս պահպանվում են սրբազաննահապետական « Տուն-Օջախների » հետքերը: Դրանք կրում են նախնիների բոլոր հին ավանդույթները, որտեղ առաջնային է « Տուն-Օջախի » պահապանի ու շարունակողի կամքը ։ Հայ հասարակության մեջ առ այսօր առկա է այդ ավանդույթի ուժը, կարելի է հիշատակել թեկուզև այն հանգամանքը, որ հայկական որոշ համայնքներում և մասնավորապես գյուղական, երեխաներին անվանում են ոչ թե անուն-ազգանունով կամ հայրանունով, այլ « Տուն-Օջախ »-ի պահապանի անունով ։ « Տուն-Օջախներ »-ի նմանատիպ հետքեր շարունակվում են պահպանվել ոչ միայն հայկական միջավայրում, այլև կովկասյան ժողովուրդների, արաբների, հրեաների և այլոց միջավայրում ։
Այսպիսով, ակնհայտ է, որ Թորգոմը հայ ժողովրդի « Տուն-Օջախ »-ի նահապետ-պահապանն է, որից էլ և Bêṭ-Torgāmā- « Տուն Թորգոմայ » կամ « Թորգոմի սերունդների տուն », այսինքն ՝ Թորգոմի դինաստիա ։
որդւոյ Թորգոմեայ »; 104, 284 « Կանոնք ժամանակագիրք մատենից տան որդւոյ Թորգոմայ աշխարհին Հայոց »։
1
CAD 1965 ։ B, 282-286.
2
Арутюнян 2006 ։ 64. 175