ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 173

ունեին, որոնց պատվին անձինք ՝ տիրելով այս կամ այն երկրին, նրանց բնակիչներին կոչեցին իրենց անուններով ։ Նոյի որդի Հաբեթն ուներ յոթ որդի ։ Վերջիններս բնակություն էին հաստատել սկսած Տավրոսի ու Ամանոսի լեռներից մինչև Թանայիս( Դոն) գետը » 1 ։
, תּוֹגַרְמָה( Twgrmh Թորգոմ անունը հին եբրայերենով հիշատակված է տարբերակ ՝) תרגמה 2, իսկ Եզեկիելի մարգարեությունում արդեն խոսվում է այս անվամբ պետական կառույցի մասին ՝« Տուն Թորգոմա »- « Bêṭ-Tôgarmā » Byt-Tgrmh, Byt-Trgmh(() בֵּיתתּוֹגַרְמָה 3 անվամբ, իսկ « Սեպտուագինտա »-ում համապատասխանաբար ՝ Θωγαρμά, Θεργαμά, Θωργομά, Βαιθ- T / Θωργο / αμά, Βαιθ-T / Θωγαρμά 4 ։
Ելնելով մարգարեությունում այս պետության նկարագրությունից ՝ կարելի է ամենայն վստահությամբ նշել, որ այն արդեն կայացած պետական կառուցվածք ուներ, նաև բանակ, որը, բացի իր իսկ սահմանները պաշտպանելուց, կարող էր անգամ օգնություն ցուցաբերել իր սահմաններից դուրս. « Գոմերն ու նրա բոլոր զորախմբերը, Թորգոմայի տունը ՝ հյուսիսի ամենահեռավոր վայրերից ու նրա բոլոր զորախմբերը. շատ ժողովուրդներ քեզ հետ են »( Եզկ. 38:6)։ Դեռ ավելին, ըստ նույն մարգարեի ՝ « Տուն Թորգոմա »-ն զբաղվում էր նաև առևտրով և ձիաբուծությամբ. « Քո ապրանքները տալիս էիր Թորգոմայի տնից բերված ձիերի, նժույգների և ջորիների դիմաց »( Եզկ. 27:14)։
Հունա-հռոմեական աղբյուրներ
III-IVդդ. հունա-հռոմեական աղբյուրներում « Տուն Թորգոման » նույնացվում է Հայաստանի հետ ։ Գ. Սարգսյանն այս առումով նշում է. « Թորգոմի, որպես հայերի նախահոր, գաղափարը, համենայնդեպս,
1
Иосиф Флавий 1996: I, 6:1: Սակայն մեկ այլ տեղ հրեա պատմիչը, ամենայն հավանականությամբ սխալմամբ, հայերին ներառում է Նոյի որդի Սեմի սերունդների ցանկում, որտեղ նա նշում է, որ Հայաստանի սկիզբը դրել է Սեմի որդի Արամի որդին ՝ Հուլը( I, 6:4)։
2
. 10:3 בְּרֵאשִׁ‏ ית: 1997 BHS
3
. 38:6; 27:14 קֵאליְחֶזְ‏: 1997 Տե ՛ ս BHS
4
Ή Παλαιά Διαθηκη 2003, Γενεςις, 10,3; Ιεζεκιηλ, 27, 14; 38, 6 ։ 1401 և 1416 էջերի տողատակերում համապատասխանաբար նշված է ՝« Βαιθ-Τωγαρμά. Πιθανώς η Αρμενία – հավանաբար, Հայաստան », և « Βαιθ-Τωγαρμά. Εκπροσωπούν πρωτόγονες φυλές της Αρμενίας – Թորգոմի տունը ներկայացնում է Հայաստանի պարզունակ ցեղերին »։ Հետաքրքիր է նաև գրքի վերջին շապիկի վրա զետեղված քարտեզը, որտեղ ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքը նշված է որպես Θωγαρμά.
173