ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 172
և ամայանում է 1 ։ Սակայն արձանագրության տվյալները պարզորոշ ցույց
են տալիս, որ ասորեստանցիներն իրենց առջև դրված նպատակին չեն
հասել. Գուրդին խուսափել է ասորեստանցիների դեմ բաց ճակատամարտ
տալուց և իր ուժերը պահպանելու համար լքել է արքայանիստ քաղաքը։
Իսկ ասորեստանցիները քաղաքը կողոպտելուց ու ավերելուց հետո հետ
են վերադարձել։
Չնայած այն հանգամանքին, որ Սինախխերիբից հետո տարածա-
շրջանի նկատմամբ Ասորեստանի հետաքրքրությունները պահպանվում
էին, այնուամենայնիվ այն արդեն փաստացի դուրս էր եկել ասորեստան-
յան գերիշխանությունից 2 ։ Թեգարամա քաղաքը դադարում է հիշատակվել
ասորեստանյան արձանագրություններում։
Ա.Քոսյանի կարծիքով Սինախխերիբից սկսած՝ Մելիդի և Թաբալի
տարածքում ձևավորվում է նոր պետություն (պայմանականորեն՝ Թիլ-
Գարիմմու), որը բավական կենսունակ քաղաքական միավոր էր և ի
վիճակի էր տարածաշրջանային լուրջ գործոնի դեր կատարելու 3 ։ Իսկ
Ի.Դյակոնովի համոզմամբ Ք.ա.VIII դարից Փոքր Ասիայում գոյություն են
ունեցել երեք հզոր թագավորություններ՝ Լիդիան, Կիլիկիան և Տուն
Թորգոման 4 ։ Մասնագետները գրեթե միակարծիք են այն հարցի շուրջ, որ
Սարգոն II-ի պարտությունից հետո ասորեստանցիներին այլևս չի հա-
ջողվել կասեցնել այդ պետության առաջխաղացումը դեպի հարավ-արևելք
և արևելք՝ դեպի Եփրատ գետի ձախ ափը 5 ։
Հիշատակությունը Աստվածաշնչում
«Թոգարմա - Թորգոմ»-ը Աստվածաշնչում առաջին անգամ հիշա-
տակվում է Ծննդոց գրքում, ապա և 1-ին Տարեգրքում՝ հայերեն Աստվա-
ծաշնչի թարգմանության մեջ՝ 1-ին Մնացորդացում (1:5-6), որտեղ նա
հանդես է գալիս որպես Նոյ նահապետի երեք որդիներից՝ Հաբեթի
շառավիղ ու վերջինիս որդի Գոմերի որդի: «Նրանցից տարածվեցին
կղզիների բնակիչները իրենց տարածքներով, բոլորը՝ ըստ իրենց լեզվի,
ըստ իրենց տոհմերի և ըստ իրենց ազգությունների» (Ծննդ. 10:2-5)։
Եզեկիելի մարգարեության համաձայն՝ նրանց զբաղեցրած տարածքը
գտնվում էր հյուսիսում, որտեղ և նա հիշատակում է «Թորգոմայի տունը»
(Եզկ. 38:6)։ Իսկ ըստ Հովսեփոս Փլավիոսի. «Նոյի որդիները սերունդներ
1
Grayson – Novotny 2012: № 17 Col. V ll. 1-15.
Քոսյան 1999։ 240, 244, 251, 252; Ցականյան 2016։
3
Քոսյան 1998։ 32։
4
Дьяконов 1989։ 67.
5
Ադոնց 1972։ 128; Քոսյան 1998։ 27; Yamada 2006։ 234.
2
172