ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 171
me 1 ), սակայն Սարգոնին հաջողվում է գրավել նաև Թիլ-Գարիմմուն և
գերել Թարխունազիին, նրա կնոջը, ուստրերին ու դուստրերին և նրա 5
հազար ռազմիկների հետ միասին տանել Աշշուր։ Թիլ-Գարիմմուն
Տարածաշրջանում
վերականգնվում
և
վերաբնակեցվում
է 2 ։
ասորեստանյան արքաները վարում էին զանգվածային գաղթերի ու
վերաբնակեցումների ինտենսիվ քաղաքականություն։ Քաղաքական
իրավիճակի
սրումը
Արևելյան
Փոքր
Ասիայում
հանգեցրեց
3
տարածաշրջանի էթնոքաղաքական քարտեզի վերաձևմանը ։
Ք.ա. 705թ. Սարգոն II-ն անձամբ ղեկավարեց իր վերջին արշա-
վանքը դեպի Թաբալ՝ Կուլումմանցի Գուրդիի դեմ, որտեղ ասորեստան-
ցիները պարտություն կրեցին, իսկ Սարգոնը զոհվեց ռազմի դաշտում 4 ։
Թաբալյան ճակատամարտից տասը տարի անց Սարգոն II-ի հա-
ջորդ Սինախխերիբի (Ք.ա. 705–681 թթ.) օրոք Ք.ա. 696 և 695 թթ. ասո-
րեստանցիները կրկին հայտնվեցին արևելափոքրասիական տարածքնե-
րում։ Ք.ա. 695 թ., Կադմուխիի կուսակալ Աշշուր-բէլ-ուծուրի էպոնիմատի
տարում 5 ՝ Սինախխերիբն արշավեց դեպի Թիլ-Գարիմմու, որը գտնվում էր
Թաբալի տարածքում «URU.DU 6 -ga-rim-me a-lum ša pa-a- ṭ i KUR Ta-ba-li» 6 :
Սինախխերիբն իր տարեգրության մեջ նշում է, որ Թիլ-Գարիմմուում մի
ոմն Գուրդի 7 պետություն էր հիմնել։ Ասորեստանյան զորքերը հարձակվում
հարձակվում են Թիլ-Գարիմմուի վրա և նվաճում այն։ Քաղաքն ավերվում
1
Fuchs 1994: 127, l. 210.
« [{I}] Tar- ḫ u-na-zi ma-lik-šú-nu ga-du lú mun-da ḫ - ṣ e-e-šú bi-re-tu ad-[d]i-ma aššas-
su mārī-šú mārātī-šú it-ti 5 lim šal-lat lú qu-ra-di-šu a-na ālī-ia Aš-š[ur ub]-la
URU
Tíl-Ga-ri-im-me a-na eš-šu-ti a[ ṣ ]-bat nišī ki-šit-ti qātī-ia i-na lìb-bi ú-še-rib»
(Fuchs 1994: 127, ll. 210-214).
3
Косян 2002։ 193; Ցականյան 2014։ 40-60.
4
«8. ina lim-me I NIGIN.En LÚ šá-kìn URU A-me-di LU[GAL …] 9. ina UGU I Qúr(!)-di-i
LÚ
Ku-lum-ma-a-a da-[…] 10. LUGAL GAZ ma-dak-tú ša šàr KUR Aš-šur ki lu-[…]» -
«8-10. Նասխուր-բելի էպոնիմատի տարում՝ Ամիդի նահանգապետի, ար[քան
…], ընդդեմ Գուրդիի Կուլումմանցու […] արքան սպանվեց։ Ասորեստանի
արքայի ճամբարը […]» (Milard 1994։ 48, 60; Glassner 2004: Chron. 9, ll. 8-
10).
5
Millard 1994։ 50, 61, 82.
6
Grayson – Novotny 2012: № 17 Col. V ll. 2-3; հմմտ. նաև № 34, l. 19; Grayson –
– Novotny 2014: № 44, ll. 24-25; № 143, l. 5.
7
Վերջինիս վերաբերյալ մանրամասն տե՛ս Քոսյան 1998։ 30, 31, 39, 59; ինչ-
պես նաև նույնի՝ 1999։ 240, 248։