ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 170

756 / 755 թ. 1 ։ Խիլարուադան 9 ամրոց կորցնելուց հետո ստիպված ընդունեց Սարդուրիի գերիշխանությունը և պարտավորվեց հարկ վճարել ։ Տարածաշրջանի երկրները հայտնվում են Բիայնիլի-Ուրարտուի ազդեցության ոլորտում ։
Ք. ա. 743թ. Ասորեստանի նոր արքա Թիգլաթպալասար III-ին( Ք. ա. 745-727թթ.) հաջողվեց Քիշտանի և Խալպիի մոտ ջախջախել Սարդուրի Արգիշտիորդու և նրա դաշնակիցների ուժերը ։ Ուրարտուի դաշնակիցների շարքում էին Մելիդը, Կումմուխը, Գուրգումը և այլ հյուսիսսիրիական և արևելափոքրասիական պետություններ 2 ։
Ասորեստանյան հերթական արշավանքը դեպի տարածաշրջան տեղի ունեցավ արդեն Ք. ա. 743-738թթ.՝ Թիգլաթպալասար III-ի կառավարման ժամանակաշրջանում 3 ։ Ք. ա. 738թ. Թիգլաթպալասար արշավում է դեպի Զագրոս և Բիտ-Սանգիբուտիից տեղահանում ու Թեգարամայում վերաբնակեցնում 555 բնակչի 4 ։ Հետաքրքիր է նաև Թիգլաթպալասարի հաջորդ հաղորդումը, որտեղ Թեգարաման նշվում է որպես Գուրգումի 5 քաղաք 6 ։
Թիգլաթպալասար III-ի հաջորդներից Սարգոն II-ն( Ք. ա. 722- 705թթ.) իր ուշադրությունն է բևեռում տարածաշրջանի վրա, որտեղ նա դիմում է մի շարք կտրուկ միջոցառումների, որոնց թվում էր նաև ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունը 7 ։ Ք. ա. 712թ. Ասորեստանի Ասորեստանի դեմ ապստամբեց Մելիդի( Կամմանու) արքա Թարխունազին 8: Սարգոնն արշավեց դեպի Կամմանու և ավերեց Թարխունազիի մայրաքաղաք Մելիդը ։ Թարխունազին « իր կյանքը փրկելու համար » փախչում է Թիլ-Գարիմմու( URU Tíl-kar-me([{ Tíl }]-Ga-ri-im-
1
Grekyan 2015: 109( Appendix 2); և Ք. ա. 753 / 752թ. ըստ ՝ Salvini 1995: 77; Bryce 2012 ։ 266.
2
Tadmor, Yamada 2011 ։ № 9; № 35, I, ll. 21-43.
3
Yamada 2006: 226-229; Weeden 2010:41ff.; Melville 2010 ։ 85-107; Hawkins, Postgate 1988: 36ff.
4
« 8. 5 ME 55 9. [ šal-la-at KUR ]. qu-te-e URU. É- < Sa >-an-gi-bu-ti i-na URU. DULkar-me( Tíl-kar-me- Ռ. Ց.)»- Tadmor, Yamada 2011 ։ № 14, l. 9; № 27, l. 1.
5
Մանրամասն տե ՛ ս Bryce 2012: 122-128; Косян 1994 ։ 46-49:
6
« URU. DU6-kar-me( Tíl-kar-me- Ռ. Ց.) šá KUR. Gúr-gu-me »( Tadmor, Yamada 2011 ։ № 35, col. II, l. 14).
7
Քոսյան 1998 ։ 14-30 ։
8
Վերջինս Մելիդի արքա էր նշանակվել Սարգոն II-ի կողմից գահազրկված Գունզինանիի փոխարեն ՝ Fuchs 1994: 380-381; Bryce 2012 ։ 109f., 285f.; Yamada 2006: 230f.; Քոսյան 1998 ։ 16 ։
170