ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 169
Այսպիսով, ըստ արձանագրության համապատասխան տողերի և
մասնավորապես ըստ Շ.Յամադայի վերականգնման, Թեգարաման եղել է
Մելիդի կազմում։ Եվ ինչպես տեսանք, Մելիդի արքա Լալլան (Ք.ա.853-
835թթ. 1 ) ընդունեց Սալմանասար III-ի գերիշխանությունը։ Սակայն
Սալմանասարի մահից հետո Ասորեստանի արտաքին քաղաքական ակ-
տիվությունը սկսեց նվազել, փոխարենը տարածաշրջանում, ի դեմս Բիայ-
նիլի-Ուրարտուի, հանդես եկավ նոր ուժ։ Վերջինիս արքաներ Մենուան
(Ք.ա.IXդ. վերջին քառորդ – 791թթ.), Արգիշտի I Մենուաորդին (Ք.ա. 791-
771թթ.) և մասնավորապես Սարդուրի II(?) Արգիշտիորդին (Ք.ա. 771-735
թթ.) 2 իրենց ուշադրությունը բևեռեցին Եփրատի աջափնյակի վրա`
ձգտելով ամրանալ Միջագետքը Փոքր Ասիային կապող առևտրական
ուղիների վրա։ Մենուան հայտնում է, որ Ք.ա. մոտ. 796 թ. 3 արշավել է
Մելիդ և նրա արքային հարկատու դարձրել 4 ։ Ք.ա. 781թ. Արգիշտի Մե-
նուաորդին կազմակերպում է հերթական արշավանքը դեպի Մելիդ և
կրկին ստիպում կանոնավոր հարկ վճարել 5 ։ Արգիշտիի տարեգրությունից
և Սարդուրի Արգիշտիորդու մի արձանագրությունից հայտնի են դառնում
նաև Մելիդի Խիլարուադա 6 արքայի անունն ու հայրանունը՝ «2. m Ḫi-la-ru-a-
da-ni m Šá-ḫu-ḫi 7 LUGÁL URU Me-li-ṭè-al-ḫi-e» 8 : Ինչպես արդեն նշվեց, դեպի
Մելիդ արշավանք է կատարել նաև Սարդուրի Արգիշտիորդին՝ Ք.ա.
t]a-šad šal-la-su [ašlula ištu URU Uetaš attumuš] 187. a-na URU Ta-ga-ri-[im-mu āl
dannūtīšu aq ṭ irib ...] 188. a-na GABA-m il-li-k[a!-am-ma šēpēya i ṣṣ abat
maddattašu] 189. at-ta- ḫ ar GUN ma-da-[tu ina mu ḫḫ īšu aškun ištu
URU
Taganmmu] 190. at-tu-muš a-na URU [...]»(Yamada 2000։214, հմմտ.`
Grayson 1996։ A.0.102.16, ll. 181-190; Millard 1994: 29, 57),
1
Bryce 2012։ 107; Косян 1994։ 20.
2
Բիայնիլի-Ուրարտուի նշված արքաների կառավարման թվականները տրվում
են ըստ Ե.Գրեկյանի ուսումնասիրության (Grekyan 2015: 91-105):
3
Bryce 2012։ 255.
4
«16. LUGÁL URU Me-li-ṭè-i-a-al-ḫè 'a-al-du-ú-ni 17. me-[ši-ni pi]i ...»` Арутюнян
2001։ № 56, 16-17; Salvini 2008: A 5-5, 16-17.
5
Ըստ Ե.Գրեկյանի` Grekyan 2015: 108 (Appendix 1); Ք.ա.783թ. ըստ Арутюнян
1970։ 159, և Bryce 2012։ 255:
6
Bryce 2012։ 1078.
7
Մանրամասն տե՛ս Bryce 2012։ 107f.; Քոսյան 1998։ 56 ծնթ. 93, 95(էջ 75, 76),
57, 64; Косян 2002։ 193:
8
Арутюнян 2001։ № 173 II, 6, 14; № 242BI, 22, 28; № 244, 2, 19, 23; Salvini
2008: A 8-3 II, 6, 14; A9-1Vo., 22, 28; A9-4, 2, 19, 23.
169