ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 168

դեպի Փոքր Ասիա ։ Առաջինը տեղի ունեցավ Ք. ա. մոտ. 1112 / 1111թ.։ Ասորեստանյան զորքն անցավ Եփրատն ու ներխուժեց Խանիգալբատում գտնվող ըմբոստ Մելիդի տարածք ։ Ինչպես հայտնում է Թիգլաթպալասար I-ը, նա քաղաքը չի պաշարում, այլ պարտադրում է տարեկան հարկ վճարել, որից հետո պատանդներ վերցնելով ՝ հետ է վերադառնում 1 ։ Իսկ հաջորդ արշավանքը տեղի ունեցավ արդեն Ք. ա. 1100թ. սահմաններում 2 ։
Երկար ընդմիջումից հետո « Թեգարամա » անվանումը հերթական անգամ հանդիպում է Սալմանասար III-ի( Ք. ա. 859-824թթ.) կառավարման 24-րդ տարում ՝ Ք. ա. 835թ. Մելիդի և Թաբալի դեմ կատարած արշավանքի ընթացքում ։ Սալմանասարի արձանագրության մեջ անվանումը վնասված է ՝ « a-na URU Ta-ga-ri [...]» 3: Յամադան առաջարկում է վերականգնել « a-na
URU
Ta-ga-ri [-im-mu āl dannūtīšu aqṭirib ]»- « և մոտեցա Թագարիմուին ՝ նրա ամրացված քաղաքին » 4:
Արձանագրության համապատասխան տողերի վերականգնման առումով Շ. Յամադան նշում է, որ չնայած նրան, որ նման վերականգնումը ոչ մի կերպ չի հաստատվում, բայց բավական նման է հինասորեստանյան և խեթական տեքստերի հիշատակած Թեգարամա / Թակարամա-ին 5 ։
Ոչ միայն նշված տողի, այլև Սալմանասար III-ի կառավարման ամբողջ 24-րդ տարվա նկարագրության ՝ Շ. Յամադայի վերականգնումը տեղավորվում է իրադարձությունների համատեքստում ։ Մեզ հետաքրքրող հատվածի բովանդակությունը հետևյալն է. «[ Իմ 23-րդ palû-ում ]( 182) ես անցա Եփրատը( և) ստացա [ Խաթթիի արքաների տուրքը ]։( 183) Ես մեկնեցի քաղաքներից( Խաթթի երկրի),( 184) անցա լեռը Պալա [...] և գնացի [ Լալլա մելիդցու քաղաքները( կամ Մելիդի Լալլայի քաղաքները)]։( 185) Ես [ պաշարեցի և նվա ] ճեցի Ուե [ տաշը, նրա ամրացված քաղաքը( և)]( 186) [ վերցրեցի ] նրա ավարը ։ [ Ես հեռացա Ուետաշից ]( 187) [ և մոտեցա ] Թագարի [ մմուին, նրա ամրացված քաղաքին ]( 188) եկավ ինձ մոտ( Լալլան(?)- Ռ. Ց.) [ և գրկեց իմ ոտքերը ։ Նրա ընծան ]( 189) Ես ստացա [ և նրա վրա դրեցի ] հարկ ու տուրք ։( 190) Ես հեռացա [ Թագարիմմուից ]( և) մոտեցա քաղաք [...]» 6 ։
1
Grayson 1991 ։ A. 0.87.1, col. V, ll. 33-41. A. 0.87.4, ll. 31-33.
2
Grayson 1991 ։ A. 0.87.4, ll. 31-33.
3
Grayson 1996 ։ A. 0.102.16, l. 187.
4
Yamada 2000 ։ 214ff.
5
Yamada 2006 ։ 225f.
6
«[ ina 23 palêya ] 182. ÍD. A. RAD e- ┌ bir ┐ [ maddattu ša šarrāni ša mât Ḫatti ] 183. atta-ḫar TA URU. ME [ Š ša māt Ḫatti attumuš ] 184. [ KU ] R Pala- [ x B ] AL-at a- [ na ālāni ša m
Lalla KUR Melidāya ] 185. at-t [ a-r ] ad URU Ú-e- [ ta-áš URU dannūtīšu assibi ] 186. [ ak- 168