ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 167

պես շարունակեց մնալ Թուդխալիաս IV-ի իշխանության ներքո 1 ։ Խեթա- կան պետության տրոհումից հետո նրա տարածքում առաջացան մի շարք նորխեթական կամ լուվիական փոքր պետություններ 2 ։ Հետխեթական կամ լուվիական պետությունների թվին էր պատ- կանում նաև Մելիդը 3 : Մելիդը բավական կենսունակ պետական կազմա- վորում էր, նրա արքաներն արևմտյան հարևանների նկատմամբ վարել են նվաճողական քաղաքականություն և թողել հիերոգլիֆային արձանագրու- թյուններ։ Դ. Հոքինսը, ուսումնասիրելով Մալաթիայի նրա շրջակայքի հնագիտական նյութերը, ինչպես նաև Արսլանթեփեի արձանագրու- թյունները, եկել է այն եզրակացության, որ Մելիդի ազդեցությունը տա- րածվում էր Եփրատի աջափնյա հարթավայրի վրա, նաև դեպի հյուսիս- արևմուտք առնվազն մինչև Հեքիմհան ու Գյուրյուն՝ ներառելով նաև Էլբիս- տանի հովիտը 4 ։ Փաստացի Մելիդի պետությունն ընդգրկում էր նաև Թե- գարամայի տարածքը։ Լուվիական հիերոգլիֆային տեքստերից հայտնի է Lá/í/u-ka+ra/i-ma (Karahöyük, 1-3) 5 անունով մի քաղաք, որը մասնագետ- ների կողմից ընկալվում է որպես Թեգարամայի լուվիական տարբերակը: Խեթա-լուվեզուներում t:l հերթագայության առկայությունը թույլ է տալիս ենթադրելու այս տեղանվան և Թեգարամայի նույնությունը։ Մինչ նորասո- րեստանյան ժամանակաշրջանը աղբյուրների սղության պատճառով Թեգարամայի վերաբերյալ հետագա հիշատակությունները բավական կցկտուր են։ Տարածաշրջանի մասին կարևոր հիշատակություն է թողել Ասորես- տանի արքա Թիգլաթպալասար I-ը (Ք.ա.1115-1077թթ.)։ Նրա կառավար- ման ժամանակ ասորեստանցիները երկու արշավանք կազմակերպեցին 1 Bryce 2005: 324. Վերջիններիս մասին մանրամասն տե՛ս Bryce 2012; Косян 1994: 3 Bryce 2012։ 98-110; Косян 1994։ 17-29. 4 Hawkins 2000։ 283f.; հմմտ. նաև՝ Косян 1994։ 17. 2 5 «10, § 16. POCULUM.PES. *67 (REGIO)-wa/i-mu-tá-ˊ 3 URBS-MI-ní-zi/a La/i/u- kar-ma (URBS) FRONS?. *282-pi-i(a) (URBS) Zu(wa)-ma-ka (URBS) DOMINUS- na-ti DARE-mi-zi/a» - «POCULUM երկր(ում) երեք քաղաք՝ Լուկարմա, Խանտ- ...պիյա (և) Զու(վա)մակա (որոնք) ինձ տրված են Աստծու կողմից» (թարգ- մանությունը ըստ Դ.Հոքինսի՝ Hawkins 2000։290, հմմտ. նաև` Косян 1994։ 22-23). Իսկ արձանագրության հեղինակ Իր-Թեշուբն իրեն անվանում է «մեծ արքա» (MAGNUS.REXI(a)+ra/i-TONITRUS MAGNUS.REX), նույն տեղում՝ 289 (Ք.ա.մոտ. 1200թ.); հմմտ.՝ Zsolt 2013։ 823-832; Bryce 2012: 85ff.; Косян 1994։ 112, прим. 9; Իր-Թեշուբի ժամանակաշրջանի և նույնացման համար տե՛ս Gilbert 2015: 140 n. 17: 167