հանջվեց վերականգնելու կորցրած տարածքները 1 ։ Պատերազմներից մեկի ժամանակ Սուպպիլուլիումասը Թեգարամայի Տալպա քաղաքում զորատես անցկացրեց, որտեղից խեթական զորքը գահաժառանգ Առնուվանդասի և թիկնազորի պետ Ցիտայի գլխավորությամբ հատեց Միտտանիի սահմանը ։ Քիչ անց արքայի գլխավորությամբ խեթական մյուս բանակը դուրս եկավ Թեգարամայից և հասավ Կարքեմիշի սահմաններին 2 ։
Բնակավայրի անունը հիշատակվում է նաև Մուրսիլիս II-ի( Ք. ա. 1321 – 1295 թթ.) « ժամանակագրության » մեջ ։ Մուրսիլիսը դեպի Հյուսիսային Սիրիա անհաջող արշավանքից հետո, ըստ « Ընդարձակ » տարեգրության, Կարքեմիշից շարժվում է Թեգարամա 3, սակայն, ըստ « Տասնամյա » տարեգրության, արքան գտնվում էր Կիցցուվատնայում 4 ։ Մուվատալլիս II-ի( Ք. ա. 1295-1272 թթ.) 5 և Խաթթուսիլիս III-ի( Ք. ա. 1267- 1237 թթ.) կառավարման ժամանակահատվածում Թեգարաման հավանաբար գտնվել է խեթական պետության ենթակայության տակ և մնացել նրա կազմում ընդհուպ մինչև նրա տրոհումն ու անկումը 6 ։
Շուտով տարածաշրջանում ի դեմս Ասորեստանի հայտնվեց նոր ահեղ հակառակորդ ։ Վերջինիս հարվածներից ընկավ Միտտանին, իսկ քիչ անց ՝ Ասորեստանի արքա Թուկուլթի-Նինուրտա I-ը( Ք. ա. 1234-1197 թթ.) իր կառավարման առաջին տարում, Նիխրիյայի մոտ հաղթում է Թուդխալիաս IV-ին( Ք. ա. 1237-1228 և 1227-1209 թթ.) և մերձեփրատյան գոտուց տեղահանում 28.800 խեթահպատակ բնակչություն 7: Սակայն ասորեստանցիները չամրացան Եփրատի աջափնյակում, և այն նախկինի
1
Քոսյան 2016 ։ 78 ։
2
Bryce 2005: 177; Аветисян 1984: 80.
3
« Երբ Կարգամիշ երկիրը ամրացրի, Կարգամիշ երկրից բարձրացա և մտա Թեգարամա երկիրը ։ Երբ ես հասա Թեգարամա քաղաք, մատռվակ Նուվանցան և բոլոր հրամանատարները Թեգարամա քաղաքում ինձ դիմավորեցին, ինձ հետ հանդիպեցին »( KBo, IV 4 iii 19, 20, 21; Капанцян 1947: 31, 35; Ավետիսյան 2002 ։ 80)։
4
Ղազարյան 2013 ։ 57-59 ։
5
Թեգարաման հիշատակվում է նաև Մուվատալլիս II-ի ՝ Ամպրոպի աստծուն նվիրված աղոթքում « Թեգարամայի Ամպրոպի աստվածը, արական աստվածները, իգական աստվածները, Թեգարամա երկրի լեռների ու գետերի աստվածները »( Singer 2002: § 58 [ ii 66-67 ]).
6
Bryce 2005: 256ff.
7
Grayson 1987: A. 0.78.23, ll. 27-42; Bryce 2005: 314-318; Քոսյան 1999: 19-20, 74:
166