ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 165

հյուսիսարևմտյան, արևմտյան և հարավարևմտյան շրջաններում ձևա- վորվում են Հայկական պետականության ակունքները համարվող Հայա- սա-Ազզի, Իսուվա, Թեգարամա (ընդգծումը մերն է - Ռ.Ց.), Արմատանա, Արավաննա, Ալզի պետական կազմավորումները 1 ։ Բնականաբար նաև բախումը խեթերի հետ դառնում էր անխուսափելի։ Ելնելով Թուդխալիաս II-ի (Ք.ա.XVդ. II կես) և Առնուվանդաս I-ի (Ք.ա.XVդ. վերջին քառորդ - XIVդ. սկիզբ) նվաճումների աշխարհագրությունից՝ Թեգարաման գտնվում էր խեթական պետության կազմում 2 ։ Իսկ ահա Թուդխալիաս III-ի (Ք.ա. XIVդ. I կես) կառավարման վաղ փուլում, ըստ Խաթթուսիլիս III-ի (Ք.ա. 1267-1237թթ.) տեքստի, պետության տարածքի մի զգալի մասը նվաճվել էր կամ պարբերաբար ասպատակվում էր բոլոր հարևան երկրների կողմից 3 ։ Խաթթուսիլիս III-ն իր հռչակագրում արձանագրում է. «Իսկ Իսուվայի [թշնամին] եկավ [և] Թեգարամա [երկիրը] նվաճեց» 4 ։ Թեգարամայի նվաճումը Իսուվայի (հետագայում՝ Ծոփք) կողմից, հավանաբար, տեղի է ունեցել Թուդխալիաս III-ի կառավարման վերջին շրջանում 5 ։ Իսկ ըստ Սուպպիլուլիումա I-ի (Ք.ա. 1350-1322 թթ.) և Միտ- տանիի արքա Շատտիվազայի միջև կնքված պայմանագրի՝ խեթահպա- տակ 16 քաղաք-պետությունների բնակչությունն ապստամբել և լքել էր իր բնակավայրերը՝ արտագաղթելով հարևան երկրներ, այդ թվում Իսուվա և Հայասա. «Թեգարամա երկրի բնակչության կեսը, Թեպուրզիյա քաղաքի մարդիկ, Խազգա քաղաքի մարդիկ և Արմատանա երկրի մարդիկ ապստամբեցին (Խաթթիի դեմ) հորս ժամանակ» 6 ։ Սակայն Սուպպիլու- լիումա I-ին հաջողվեց հնազանդեցնել ապստամբ քաղաքներին, նվաճել Թեգարաման և ներխուժել Միտտանիի տարածք 7 ։ Խեթական պետության և Միտտանիի միջև սկսված «Սիրիական» պատերազմներում Փոքր Ասիայի հարավարևելյան շրջանները վեր են ածվում ռազմական գործո- ղությունների թատերաբեմի։ Սուպպիլուլիումա I-ից շուրջ 20 տարի պա- 1 Ավետիսյան 2002։ 5։ Bryce 2005: 127-145; Քոսյան 2000։ 167-173; Kosyan 2006: 72-97; Քոսյան 2016։ 108-109; Քոսյան 2013։ 178-179։ 3 Քոսյան 2016։ 109։ 4 Քոսյան 2016։ 71, նույն տեղում տե՛ս արձանագրության ամբողջական տառա- դարձումը, թարգմանությունն ու ծանոթագրությունները (էջ 68-81), նաև՝ Քոսյան 2000։ 166; Քոսյան 2013։ 179։ 5 Քոսյան 2016։ 125։ 6 Beckman 1996: 6A § 1-2; Bryce 2005: 155f.; Քոսյան 2016։ 112 ծնթ. 187; Аветисян 1984: 45-46. 7 Bryce 2005: 161ff.; Аветисян 1984: 58. 2 165