ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 164
առումով գտնվում էր Միջագետքի, Սիրիայի ու Փոքր Ասիայի միջև ընկած
առևտրական ուղու վրա: Ուստի այդ ուղու մի զգալի հատված պետք է
հայտնվեր վերելք ապրող խեթական պետության հետաքրքրությունների
շրջանակում։ Ելնելով Խաթթուսիլիս I-ի (Ք.ա. 1650-1620 թթ. 1 ) նվաճում-
ների աշխարհագրությունից՝ կարելի է ենթադրել, որ ամենայն հավա-
նականությամբ այս արքան նվաճած պիտի լիներ նաև Թեգարաման։
Պետության սահմանն արևելքում հասնում էր մինչև վերինեփրատյան
գոտի, իսկ հարավ-արևելքում՝ Հյուսիսային Սիրիա 2 ։ Խեթական աղբյուր-
ներում Թեգարամա քաղաքի առաջին հիշատակությանը հանդիպում ենք
Խաթթուսիլիս I-ի հաջորդ Մուրսիլիս I-ի (Ք.ա. 1620–1590 թթ.) տարե-
գրության՝ արևելյան արշավանքը նկարագրող հատվածում՝ URU Ta-ga-ra-mi
(KUB XXXI 64 II 37') 3 :
Ք.ա. մոտ. 1595 թ. Մուրսիլիս I-ը հեռավոր արշավանք ձեռնարկեց
դեպի Բաբելոնիա, սակայն վերադարձից հետո պալատական դավադրու-
թյան զոհ գնաց 4 ։ Մուրսիլիսի սպանությունից հետո Խաթթիի իշխանու-
թյունը նվաճված շրջաններում, մասնավորապես արևելյան և հարավ-
արևելյան սահմանագծի երկայնքով՝ սասանվեց։ Նոր արքա Խանտիլիս I-
ը (Ք.ա. 1590-1560 թթ.) մեծ ջանքեր գործադրեց Հյուսիսային Սիրիայում
Խաթթիի հեղինակության վերականգնման համար։ Այդ պայքարը հաջո-
ղություն չբերեց, և նա ստիպված եղավ վերադառնալ։ Հետդարձի ճա-
նապարհին Խանտիլիս I-ը եղավ Թեգարամայում 5 :
Խանտիլիս I-ի մահից հետո, ընդհուպ մինչև Տելեպինոսի (Ք.ա.
1525-1500 թթ.) գահակալումը, Խաթթիում ներքին և արտաքին քաղա-
քական լուրջ խնդիրներ կային։ Երկրում գահակալական կռիվներ էին
ընթանում, իսկ նվաճված տարածքների զգալի մասն ազատվել էր
Խաթթիի գերիշխանությունից։ Արտաքին հարձակումների դեմ Տելեպի-
նուսը ստիպված էր պայքար մղել գրեթե բոլոր ուղղություններով։ Նրա
մահից հետո պետությունն արտաքին ասպարեզում լուրջ խնդիրների
առջև կանգնեց։ Հզորացող Միտտանին ձգտում էր հաստատվել Հայ-
կական Տավրոսից հյուսիս և Եփրատի աջափնյակում։ Այս առնչությամբ
Հ.Ավետիսյանը նշում է, որ Ք.ա.XVդ. սկզբին Հայկական լեռնաշխարհի
1
Խեթական արքաների ժամանակագրությունը տրվում է ըստ Թ. Բրայսի
(Bryce 2005: XV, հմմտ. նաև՝ Collins 2007: 38):
2
Collins 2007: 39; Bryce 2005: 70ff.
3
Քոսյան 2004։ 92, անունը ներկայացված է տրական հոլովով, տե՛ս նաև՝
Хачатрян 1971։ 97:
4
Collins 2007: 40; Bryce 2005: 100.
5
Bryce 2005: 100; Ղազարյան 2016: 20-22:
164