ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 163

րիական իշխանությունների հզորացման և դեպի Արևելյան Փոքր Ասիա նրանց տեղաշարժերի արդյունքում դադարում են Աշշուրի գաղութների մասին հիշատակությունները 1 ։ Ավելին, Kültepe-ի Ib-2( հետաշշուրական) շերտը վկայում է ռազմական ճանապարհով քաղաքի ավերման մասին 2 ։ Ըստ երևույթին, նվաճումների ալիքը չի շրջանցել նաև Թեգարաման ։
Ք. ա. XVIIIդ. Արևելյան Փոքր Ասիայում քաղաք-պետությունների միջև գերիշխանության համար պայքար էր ընթանում ։ Կուսսարի արքա Անիտտայի արձանագրությունը հայտնում է, որ նրա հայր Պիթխանան նվաճել է Նեսան 3 ։ Հոր արշավանքները շարունակեց նաև Անիտտան ։ Դեռևս 1954թ.՝ Քյուլթեփեի պեղումների ժամանակ, հայտնաբերվեց Անիտտային պատկանող դաշույն, իսկ նրա վերոհիշյալ արձանագրությունը հայտնաբերվել է Alişar 10T շերտից: Եվ եթե Alişar 10T-ն իսկապես համապատասխանում է Kültepe Ib շերտին 4, ապա կարելի է ենթադրել, որ քաղաքն ավերվել է Անիտտայի կառավարման ժամանակահատվածում 5 ։ Անիտտայի կառավարման ինչ-որ մի պահի Քանիշը նվաճվում և ավերվում է անհայտ ուժի կողմից 6 ։ Սկսած Ք. ա. XVIIդ. ` « Տուն Թորգոմա »-ն քիչ թե շատ կանոնավոր սկսում է հիշատակվել խեթական աղբյուրներում ։
2. Խեթական և նորասորեստանյան սեպագիր աղբյուրներ
Խեթական սեպագիր աղբյուրներում « Տուն Թորգոմա »-ն հանդես է գալիս Ta / e / ig / k / qaram( m) a 7 ձևերով ։ Թեգարաման աշխարհագրական
1
Kulakoğlu 2011: 1027-1028; Veenhof and Eidem 2008: 143-145; Bryce 2005: 55ff.; Քոսյան 2013 ։ 174; Аветисян 1984: 9-11, 34-37.
2
Veenhof and Eidem 2008: 143.
3
Collins 2007: 29f.; Bryce 2005: 35f.
4
Burney 2004: 160-164.
5
Bryce 2005: 24f., 36ff.; Гиоргадзе 1965: 87-111.
6
Ա. Քոսյանը ենթադրում է, որ այն կարող է լինել նախկինում նվաճված Սալատիվարան( Քոսյան 2013 ։ 175): Վերջինս գտնվում էր Վախսուսանայի և Պուրուսխանդայի( տե ՛ ս նաև ՝ Kuzucuoğlu 2011: 25-33) թագավորություններն իրար կապող ճանապարհի վրա ՝ Bryce 2005: 38:
7
KUB, XXXI 64 iii 11; KUB, XXXI 64 ii 37; KUB, VI 45 ii 67 = 46 iii 33; KUB, XIII 2 iii 33; KUB, L 91 iv 17; KUB, VI 45 ii 66 = 46 ii 32; KUB, LVIII 75 ՀԿ. 7, 9, 10; KUB XXXVI 98 ԴԿ. 6; 2BoTU, 23A i 39; 2BoTU 23A, 23C ii 6; KBo, I 1 ԴԿ 13, 20, 22; KBo, V 6 ii 27, 30, 38; KBo, I 2 ԴԿ1, 2; KBo, IV 4 iii 19, 20, 21; KBo XIV 10, 9; KBo, VI 28 ԴԿ12; KBo XII 140 ՀԿ 8 ՝ հղումներն ըստ Քոսյան 2004 ։ 92- 93; տե ՛ ս նաև ՝ del Monte 1992 ։ 154; del Monte 1978 ։ 383; Хачатрян 1971 ։ 94- 96.
163