ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 162
(Kültepe հնավայրը), Ալիշարը (Alişarhöyük), Վախսուսանա, Պուրուսխան-
դա և այլն 1 ։ Շնորհիվ հնագիտական պեղումների` ասսուրական ներ-
կայությունը փոքրասիական առևտրական գաղութներում Ք.ա.1920-
1840թթ. և Ք.ա.1798-1720թթ. բավական հստակ է թվագրվում 2 ։ Քանիշից
հայտնաբերված սալիկների շնորհիվ պարզվել է նաև Աշշուր-Քանիշ
առևտրական ուղին, որը կարևորագույն կապող օղակ էր բոլոր կայան-
ների համար. դրանցից մեկն էլ Թեգարաման էր 3 ։ Որոշ առևտրական
նամակների համաձայն՝ Թեգարաման հանդես է գալիս որպես ասորես-
տանցիների բնակավայր 4 ։ Քաղաքում, kārum-ից բացի, գոյություն ունեին
նաև պալատ և առևտրական գրասենյակ 5 ։ Քանիշից հայտնաբերված
նամակներից պարզվում է, որ, ի թիվս այլ բարիքների, աշշուրցիների
առևտրական հետաքրքրությունները Թեգարամայում ներառում էին
անագ, տեքստիլ, բուրդ, գինի և այլն 6 ։
Վերոնշյալ նամակներից մեկում նամակագիր Իբաան հայտնում է,
որ Թեգարամայից ոչխար, սննդամթերք, գործվածքներ է ուղարկել քա-
րավանատեղի: Նշում է նաև, որ ինքն ու Իդի-Սուենը շրջանառվող
գումարից արծաթ և իրենց հաշվին սերմեր են վերցրել Թեգարամայից 7 ։
Մեկ այլ նամակից հայտնի է դառնում, որ Քանիշից Թեգարամա բանա-
գնացներ ուղարկելու համար վճարվել է 7 սիկղ անագ 8 ։
Ք.ա.XIXդ. Հյուսիսային Միջագետքի ամորեական ցեղերից մեկի
առաջնորդ Շամշի-Ադադ I-ին (Ք.ա.1813–1781թթ.) հաջողվեց գրավել Աշ-
շուրը 9 ։ Շատ չանցած այստեղ Սիրիայի հյուսիսային շրջաններում խուր-
Veenhof 2006: № 18, l. 4; № 21, l. 35; № 56, l. 5; № 60, l. 9; Kt a/k № 345, l.
18, Kt g/k № 220, Kt m/k № 141, l. 17; Kt r/kմ № 1, l. 1; Kt 87/k № 41;
Barjamovic 2011: 122-133.
1
Larsen 1977: 119–145; տե՛ս նաև՝ Steadman and McMahon 2011 ժողովածուն։
2
Veenhof and Eidem 2008: 27-33, 41-61, 143f.; Barjamovic 2008: 87-100.
3
Veenhof and Eidem 2008: 136.
4
Veenhof and Eidem 2008: 161; Barjamovic 2011: 131.
5
Veenhof and Eidem 2008: 154.
6
Barjamovic 2011: 133.
7
«1. 1 UDU 1 um-ṣa-am 2. pá-na-ra-am 3. i-na Té-ga-ra-ma 4. a-na É ub-ri 5. a-dí-
in gám-ru-um 6. ša i-a-tí ù 7. I-dí-Sú-en 6 8. 1 GÍN 24 ŠE KÙ.BABBAR 9. i-na šu-
ra ḫa-ra-nim 10. a-na-ku ù I-dí-Sú-en 6 11. iš-tù Té-ga-ra=ma 12. ni-li-kà=ni 13. i-
li-bi! 14. I-dí-Sú-en 6 15. I-ba-a 16. i-šu» (CCT V, № 27).
8
«8. ... 7 GÍN 9. AN.NA a-na ši-ip-ri-ma ša 10. [a-Te-ga]-ra-ma ni-iš-pu-ru» (CCT I,
№ 29).
9
Bloch 2014։ 191-210.
162