ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 161

Պ. գ. թ. Ցականյան Ռուսլան( ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ)
« ՏՈՒՆ ԹՈՐԳՈՄԱ »-Ն ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՒՄ
Ներածություն
Ք. ա. VIIIդ. վերջին տասնամյակներում Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջաններում ընթացող էթնոքաղաքական բուռն տեղաշարժերն աղերսվում էին Փոքր Ասիայի արևելյան հատվածում և Եփրատի աջափնյակում գտնվող « Տուն Թորգոմա » պետության հետ և, ամենայն հավանականությամբ, ղեկավարվում կամ օժանդակվում էին նրա կողմից ։ Վերջինիս` որպես նշված դարաշրջանի ռազմաքաղաքական գործոնի մասին պատկերացումների աղբյուրագիտական, ինչպես նաև անվանաբանական հիմքը բազմազան է և շատ դեպքերում հակասական ։
1. Հիշատակությունը սեպագիր աղբյուրներում ՝ Հին ասսուրական աղբյուրներ:
Հին ասսուրական սեպագիր աղբյուրներում « Տուն Թորգոմա »-ն հանդես է գալիս Tégarama, իսկ նորասորեստանյան աղբյուրներում ՝ Tīl( բնակավայր, բլուր)-Garimmu 1 ձևով: Դրա առաջին հիշատակությունները հասնում են մինչև Ք. ա. XXդ.( Աշշուրի կառավարիչներ Իլուշումմայի( Ք. ա. 1962-1942? թթ.) և Էրիշում I-ի( Ք. ա. 1941-1902թթ.) ժամանակաշրջաններ 2)։ Մոտավորապես Ք. ա. XXդ. Աշշուրի առևտրականները զանգվածաբար ներթափանցում են Փոքր Ասիա և այնտեղ հիմնում առևտրական գաղութներ( kāru( m), bīt kāri( m) – « նավակայան, հանգրվան, շուկա և այլն 3)։ Այդպիսի գաղութներից էր նաև Թեգարաման ՝ kārum Tégarama կամ ուղղակի Tégarama 4 ։ Խոշոր kārum-ներից էին Քանիշ / Քանես / Նեսան
1
Nashef 1991 ։ 117; Parpola 1970 ։ 353; Арутюнян 1985 ։ 184; հմմտ. Քոսյան 1998: 6-10:
2
Eppihimer 2013: 36-39; Barjamovic 2011: 131-133; Veenhof 1995 ։ Veenhof 2008: 199-246.
3
CAD 1971, K, 226-240.
4
Veenhof 2006: № 5, l. 4, № 43, ll. 21; CCT, I: № 29, l. 10; CCT, III, № 44b, l. 8; CCT V, № 3b, l. 9-10; № 11b, ls. 5, 13; № 27; № 30a, l. 14; Lewy 1937: № 60, l. 7; Gelb 1935: XV, 21, 2-6; Hecker 1966: № 24, l. 3; Hecker- Kryszat – Mateuš 1966: № 470, l. 18; № 723, l. 8; Gwaltney 1983: № 27, ll. 7-9; Michel and Garelli 1997: № 11, l. 9; № 50, l. 9; № 198, l. 3; Albayrak 2006: № 34, l. 18; 161