ուժերով գրոհելու « ողջ արևելքի քաղաքամայր » Անտիոքը 1: Տվյալ դեպքում խիստ ուշագրավ է այն, որ ŠKZ-ն հաղորդելով, որ Հռոմի դեմ երկրորդ պատերազմի ժամանակ պարսկական զորքերը հասել են մինչև Դոմանա և Սատաղ, գրավված քաղաքների ցուցակում Մեծ Հայքի որևէ բնակավայր չի հիշատակում: Մեր համոզմամբ դա լրացուցիչ անգամ խոսում է այն մասին, որ Հռոմի դեմ մեծ պատերազմի սկսվելուց( 253թ.) առաջ պարսիկներն արդեն նվաճել էին ողջ Մեծ Հայքը և այն համարում էին պարսկական տիրույթ:
Վերոնշյալ դիտարկման տեսանկյունից միանգամայն այլ լույսով է իմաստավորվում Ագաթանգեղոսի վկայությունը հայոց Խոսրով( իմա` Տրդատ II) արքայի` Արտաշիրի դեմ մղած տասնմեկամյա պատերազմի մասին 2: Հ. Աստուրեանի գնահատմամբ մատենագրի այդ վկայությունը. « Օդոյ մեջ կախուած խոսք մ’ է. Վասնզի չենք գիտեր թէ երբ կը սկսին անոնք և երբ կը վերջանան » 3: Սակայն այն դադարեց « օդի մեջ կախված » մնալ այն պահից, երբ հասկացվեց հայկական պատմական ավանդության մեջ « Արտաշիր »-ի և « հայոց Խոսրով արքայի » կերպարների կոնտամինացիոն բնույթը 4: Այժմ մեզ հայտնի առանցքային փաստերի համադրությամբ միանգամայն վստահ կարելի է նշել Ագաթանգեղոսի հիշատակած 11-ամյա պայքարի ստորին և վերին ժամանակային սահմանները:
Տակավին 242թ. հարավհայկական երկրամասերի արքան և այստեղ տեղակայված պարսկական զորքերի զորագլուխը, հետևաբար ՝ նաև Հայաստանի մյուս մասերի նվաճման համար ջանքեր գործադրողը նույն Որմիզդ-Արտաշիրն էր, որի կերպարը անունների նմանության պատճառով հայկական ավանդության մեջ հարակցվել է « Արտաշիր »-ի հավաքական կերպարի մեջ: Եվ եթե Որմիզդ-Արտաշիրի գահակալության առաջին տարվանից` 242թ., հաշվենք 11 տարի, կստացվի 252 / 253թթ., ինչը համապատասխանում է Գալլուս կայսեր կառավարման վերջին տարվան: Հետևաբար, միանգամայն արդարացված կլինի այդ թվականը պարսիկների կողմից Հայաստանի վերջնական նվաճման և հայոց պատմության մեջ այսպես կոչված « անիշխանության ժամանակ »-ի սկզբնավորման տարին համարելը:
Անշուշտ, առանձին վերցրած Արտաշիրի դեմ Խոսրովի պայքարի 11-ամյա տևողության մասին Ագաթանգեղոսի հաղորդումը սկզբունքորեն
1
Zosimos, I, 28, 32.
2
Ագաթանգեղոս, 23:
3
Աստուրեան 1912: 242, ծան. 1:
4
Աբեղյան 2013: 182, 183; Մանանդյան 1957: 85; Kettenhoffen 1982: 38-42: 154