ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 153

բար և «անիշխանության ժամանակ»-ի սկզբնատարին համարել են 252/253թթ.: Այս մեկնաբանությունը թվում է ավելի կուռ և տրամաբան- ված. Սասանյանների մեծապետական ծրագրերում Հայաստանին վե- րապահված դերը և հատկապես Հռոմեական Արևելքի նկատմամբ նրա ունեցած ռազմավարական դիրքն իսկապես բացառում են, որ տևական պայքարի արդյունքում նրան տիրանալուց հետո Սասանյաններն այստեղ ճանաչեին տապալված արքայատան ներկայացուցչի իշխանությունը 1 : Ռազմավարչական նպատակահարմարությունից ելնելով` այն պետք է դրվեր գահաժառանգ և զորահրամանատար Որմիզդ-Արտաշիրի իշխա- նության ներքո: Որմիզդ-Արտաշիրի կողմից Հայաստանի վերջնական նվաճման 252թ. է մատնացույց անում նաև «Օգոստոսների պատմություն»-ը: Կյուրի- դասի կենսագրության մեջ հաղորդվում է, թե սա «Մերձենալով արքա Շապուհի հետ և դառնալով նրա դաշնակիցը`… հռոմեական երկիր բերեց նաև Օդոմաստեսին, ապա Շապուհին» 2 : Դեռևս Թ.Նյոլդեքն իրա- վացիորեն Odomastes-ը համարել է Ōr(o)mazdēs–Որմիզդ անվան լատի- նականացված Oromastes ձևի աղավաղումը 3 : Այս լուծումը, որի հետ հա- մաձայնել են նաև այլ ուսումնասիրողներ, թույլ է տալիս կարծելու, որ Հռոմի դեմ Շապուհ I-ի երկրորդ պատերազմի սկզբներին Որմիզդ-Արտա- շիրն ինքնուրույն ռազմական գործողություններ է իրականացրել Կապա- դովկիայում 4 , իսկ այստեղից ուղղվել է դեպի Ասորիք` 5 հոր հետ միացյալ 1 Մեր կարծիքով անընդունելի է վիպական «Խոսրով»-ի կերպարը անդամա- հատելը և իրական Տրդատ II-ից հետո գահաժառանգ Խոսրովին գահակա- լության ժամանակ և տարածք հատկացնելը: Տրդատը հայոց արքան էր, որը հանգամանքների բերումով ստիպված էր լքել իր երկիրը, իսկ Խոսրովը նրա գահաժառանգն էր, որ հոր փախստյան պարագայում պետք է հետևեր նրան: Պարզապես հայկական պատմական ավանդությունը տևական ժամանակի ներգործությամբ, բանավոր հիշողությանը բնորոշ հերոսապատումի տրամա- բանությամբ և վերջապես, Տրդատ III-ին մշակութային հերոսի տիպարին հարմարեցնելու հրամայականով նախ «գահ է շնորհել» վերջինիս հորը` Խոսրովին, ապա նրան է վերագրել Տրդատ II-ի գործունեությունը և վերջա- պես նույն նպատակադրումով նրա փախուստը վերափոխել հարազատի (ըստ Եղիշեի` եղբոր)` Սուրենյան (Արշակունի) Անակի կողմից դավադիր սպանությամբ: 2 SHA, Tyranni Triginta, II, 2. 3 Nöldeke 1878: 69, Anm.1. 4 Rostovtzeff 1943: 26, 42: 5 Weber 2007: 418; Shayegan 2004: 463. 153