մյուս կողմից` պարսից դեմ նրա պայքարին Ֆիլիպ Արաբ կայսեր օժանդակության պատճառով 1: 252 / 253թթ. պարսից գահաժառանգին հաջողվեց կոտրել հայոց դիմադրությունը և ստիպել Տրդատ II-ին հեռանալ Հռոմեական կայսրության տարածք 2:
Հայագիտության մեջ տարածված կարծիքի համաձայն ՝ Տրդատ IIից հետո պարսիկների համաձայնությամբ հայոց գահին նստել է նախ նրա գահաժառանգ որդին` Խոսրովը, որը կառավարել է 252 / 253-257 / 258թթ. և սպանվել պարթև Անակի կողմից, ապա, դարձյալ պարսիկների համաձայնությամբ, երկիրը կառավարել է ոմն Արտավազդ: Համաձայն նույն կարծիքի` Շապուհ I-ը միայն Եդեսիայի մոտ Վալերիանոս կայսեր դեմ 259թ. տարած հաղթանակից հետո է որ, ապահով զգալով իրեն, գահընկեց է արել հիշյալ Արտավազդին և Հայաստանը հանձնել իր գահաժառանգ որդի Որմիզդ-Արտաշիրին: Սրանով էլ սկսվել է այսպես կոչված « անիշխանության ժամանակը » 3:
Սակայն այդ մեկնաբանության մեջ անքննադատորեն, իսկ որոշ դեպքերում կանխակալ ձևով են կարևորված հայկական և հռոմեական աղբյուրների, ինչպես նաև ŠKZ-ի տվյալները 4: Ավելորդ համարելով վերստին այդ հարցին անդրադառնալը ՝ նշենք միայն մի կարևոր հանգամանք. իսկապես Շապուհ I-ի Նախշ-ի Ռուստամի ժայռաքանդակը և ŠKZ-ն, որտեղ Որմիզդ-Արտաշիրը հիշատակված է « մեծ թագավոր Հայոց » տիտղոսով, ստեղծվել են Վալերիանոսի դեմ Շապուհ I-ի տարած տպավորիչ հաղթանակից հետո: Սակայն դրանից բնավ էլ չի հետևում, թե նա այդ պաշտոնում նշանակվել է հենց Վալերիանոսի պարտությունից հետո: ŠKZում այդ երկու իրողությունները որևէ կերպ աղերսված չեն:
1898թ. Յ. Մարկվարտը, կատարելապես անհաղորդ լինելով ŠKZ-ին, կարծիք է հայտնել առ այն, որ Հայաստանը պարսիկների կողմից նվաճվել է 252թ. ոչ շատ անց 5: Հետագայում Մ. Ռոստովցևը, Հ. Պէրպէրեանը, Վ. Լուկոնինը, Կ. Թումանովը, Է. Քեթենհոֆենը 6 և այլք, ավանդական աղբյուրներից զատ տնօրինելով նաև ŠKZ-ի ընձեռած տվյալները, Հայաստանում « մեծ արքա հայոց » Որմիզդ-Արտաշիրի գահակալության, հետևա-
1
Մելիքյան 2006բ: 50-52:
2
Zonaras, XII, 21.
3
Երեմյան 1966: 62-64; 1975: 13-21: Մարտիրոսյան 1975: 151-171; 1977: 204, 205; 1979: 46, 47:
4
Մելիքյան 2016: 61-68:
5
Marquart 1895, 652.
6
Rostovtzeff 1943: 33; Պէրպէրեան 1944: 171: Луконин 1969б: 33; Toumanoff 1969: 254; Kettenhoffen 1982: 41. 84; Shayegan 2004: 462.
152