ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 151

արքունիքում զբաղեցրած պատվո աստիճանի, իսկ երկրորդ ցուցակում` ըստ իրենց տարիքի 1 : Տաբարին Որմիզդ-Արտաշիրի մասին հաղորդում է. «Երբ Արտա- շիրը վախճանվեց, և թագավորական իշխանությունն անցավ Շապուհին, նա Որմիզդին նշանակեց Խորասանի նահանգապետ և ուղարկեց այն- տեղ: Որմիզդը վարեց ինքնուրույն քաղաքականություն, իրեն ենթարկեց հարևան երկրամասերի ժողովուրդների տիրակալներին և իրեն դրսևորեց որպես միանգամայն հպարտ և շնորհալի կառավարիչ» 2 : Ակնհայտ է, որ հեղինակն այստեղ շփոթել է պարսից գահաժառանգի կառավարած երկրի անունը` Հայաստանի փոխարեն նշելով Խորասան անունը: Այդ շփոթն ակնհայտ է դառնում նաև նրանով, որ IIIդ. առաջին կեսին Սասանյանների արտաքին քաղաքականության արևմտյան ուղղվածության պայմաններում պարսկական զորքի ռազմավարական հենակետի դերը վերապահված էր ոչ թե Երանշահրի արևելքում տարածվող Խորասանին, այլ Հռոմեական Արևելքի և Արշակունիների հայկական պետության գլխին կախված հարավհայկական գավառներին: Սակայն տվյալ դեպքում կարևոր է այն, որ Տաբարին, հստակ նշելով Որմիզդ-Արտաշիրի նշանակման ժամանակը (Արտաշիր I-ի մահ (242թ.) = Շապուհ I-ի միանձնյա գահակալություն = Որմիզդ-Արտաշիրի նշանակում), նաև համակցում է վերջինիս գահաժա- ռանգի կարգավիճակը նրա իրականացրած ռազմավարչական գործա- ռույթների հետ: «Անիշխանության ժամանակ»-ի սկիզբը IIIդ. 40-ական թվականներից Հռոմի դեմ պայքարում պարսիկները փոխեցին իրենց ռազմավարությունը: Նախկին միամյա արշավանքների փոխարեն պարսկական զորքերը սկսեցին տարբեր ուղղություններով ծավալել տևական ռազմական գործողություններ: Այս փոփոխությունը Որմիզդ-Արտաշիրին դարձրեց Շապուհ I-ի նվաճողական քաղաքականու- թյան կենտրոնական դեմքերից մեկը` նրան ընձեռելով ինքնուրույնություն և նախաձեռնություն: Ինչպես երևում է, առաջին հերթին նրա ուսերին է դրվել 244թ. Միսիխիսի պայմանագրով Մեծ Հայքի պարսկա-հռոմեական բաժանման իրագործման խնդիրը, մի պայմանագիր, որը Հայաստանի և Միջագետքի քարտեզը խմբագրել էր հօգուտ Սասանյանների, բայց գործնականում մնացել էր անկատար մի կողմից` հայոց արքա Տրդատ II-ի դիմադրության, 1 2 Weber 2007: 387-418; Shayegan 2004: 462. al-Tabarī 1999: 41-42. 151