ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 155

հակասում է հեղինակի ավելի վաղ կատարած վկայությանը, ըստ որի՝ հայ-պարսկական պատերազմը սկսվել է Արտավան Արշակունու սպա- նության հաջորդ տարվա (225թ.) սկզբներին 1 : Սակայն, կարծում ենք, շփոթի պատճառն այստեղ ոչ թե հեղինակը, այլ նրան հասած բանավոր ավանդությունն է, որտեղ Արտաշիրի կերպարն արդեն խորապես վիպա- կանացել էր և իրեն էր հարակցել նաև Որմիզդ-Արտաշիրի կերպարը: Ամենայն հավանականությամբ, Որմիզդ-Արտաշիրի դեմ հայոց արքայի 11- ամյա պայքարի մասին փաստը Ագաթանգեղոսին հայտնի է եղել ինչ-որ վավերական աղբյուրից, և նա այն ներառել է իր «Պատմութիւն Հայոց»-ի մեջ` չնկատելով, որ հայոց Խոսրով (Տրդատ II) արքայի գահակալության վերջին 11 տարվա ընթացքում նրա դեմ պայքարած «Արտաշիր»-ը չէր կարող նույնական լինել Արտավան Արշակունուն տապալած Արտաշիր Պապականի հետ: ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Աբեղյան Մ. 2013, Երկեր, հ. Ա, Երևան: Ագաթանգեղոս 1983, Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, քննական բնագիրը Գ. Տեր-Մկրտչյանի և Ս. Կանայանցի, աշխ. թարգմ. և ծանոթ. Ա. Տեր-Ղևոնդյանի, Երևան: Ադոնց Ն. 1987, Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Երևան: Աստուրեան Հ. 1912, Քաղաքական վերաբերութիւններ ընդ մեջ Հայաս- տանի և Հռովմայ 190-էն ն. Ք. մինչև 428 յ. Ք., Վիեննա: Երեմյան Ս. 1966, Նախշ-ի Ռուստամի «Քաաբա-ի Զարդուշտ» հուշարձա- նի վկայությունները Հայաստանի մասին, ՊԲՀ 2, 59-72: Երեմյան Ս. 1975, Հայաստանի քաղաքական վիճակը Արտավազդ V-ի ժամանակ (252/253-261), ԼՀԳ 1, 13-22: Խորենացի Մ. 1913, Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց, աշխա- տութեամբ Մ. Աբեղյանի և Ս. Հարությունյանի, Տփղիս: Հարությունյան Բ. 1982, Մեծ Հայքի թագավորության հարավ-արևմտյան երկրամասերի վարչաքաղաքական կացությունը, ԲԵՀ 2, 79-93: Հարությունյան Բ. 2001, Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան: Հերոդոտոս 1986, Պատմություն ինը գրքից, Երևան: Մանանդյան Հ. 1957, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. Բ, մաս Ա, Երևան: 1 Ագաթանգեղոս, 19: 155