Վերը նշված բոլոր վարկածներն էլ հարուցում են բազմաթիվ առարկություններ, որոնցից հատկապես նշելի են երկուսը: Նախ, ինչպես արդեն ասվեց, վաղսասանյան տերության մեջ դեռևս Արտաշիր I-ի կողմից նախապատվություն էր տրվել ոչ թե « ավագության կարգ »-ին, այլ « նիզակի նվաճման » իրավունքից բխող արքայի կամայական ընտրության սկզբունքին 1: Ուստի Շապուհ I-ը այս հարցում միանգամայն ազատ էր ՝ հիմնվելու հոր հեղինակավոր նախադեպի վրա և գործադրելու նրանից ժառանգած « կամայական ընտրության » սկզբունքը: Մյուս կողմից` հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ եթե անգամ տիրապետող լիներ առաջնածնության սկզբունքը, ապա այս կամ այն պատճառով Վարահրանի թեկնածությունը մերժվելու դեպքում գահաժառանգության իրավունքը պետք է անցներ ոչ թե Որմիզդ-Արտաշիրին, այլ Շապուհ I-ի մյուս որդուն ՝ Շապուհին:
Ինչ վերաբերում է Թ. Դարյաիի վարկածին, ապա պետք է նշել, որ որևէ առիթ չկա կարծելու, որ IIIդ. Սասանյան արքաները Աքեմենյանների օրինակով գահաժառանգի ընտրությունը թողել են վերջին պահին 2: Ընդհակառակը, Սալմաստի ժայռաքանդակի վրա Շապուհ I-ի տիարայի ձևն ու Որմիզդ-Արտաշիրի երիտասարդ տարիքը ցույց են տալիս, որ նրա առաջադրումը « Հայաստանի » արքայի, հետևաբար` բանակի զորագլխի պաշտոնում կատարվել է Շապուհ I-ի գահակալության սկզբներին, երբ երիտասարդ գահաժառանգն իր տաղանդը դրսևորելու հնարավորություն ունենալ դեռ չէր կարող: Այդուհանդերձ, ինչպես երևում է, Որմիզդ- Արտաշիրի ընտրության գործում կարևորվել են հենց նրա անձնական որակները: Տաբարին Որմիզդ-Արտաշիրի մասին հաղորդում է. « Նա
1
Ըստ հելլենիստական դարաշրջանից եկող իրավական սկզբունքի ՝ « նիզակի նվաճման » իրավունքով ձեռք բերված արքայական իշխանությունը, ինչպես մասնավոր սեփականության ցանկացած այլ ձև, կարող էր ժառանգվել և նոր տիրոջ կողմից տնօրինվել սեփական հայեցողությամբ( Бикерман 1985: 20):
2
Համաձայն Տաբարիի hաղորդման. « Երբ Շապուհը մահամերձ էր, նա իր որդի Որմիզդին նշանակեց իբրև կառավարիչ և նրան տվեց հանձնարարական խորհուրդներ` պարտավորեցնելով նրան գործել դրանց հիման վրա »( al-Tabarī 1999: 39): Սակայն հազիվ թե այս վկայությունը վավերական է, քանի որ այլ աղբյուրներից հայտնի է, որ իրանական արքունիքներում ընդունված էր վաղ պատանեկան տարիքից գահաժառանգների դաստիարակությունը որևէ հեղինակավոր մեծատոհմիկի վստահելու փորձը( Christensen 1944: 290,274; Widengren 1969: 69-82): Սրա օրինակը տեսնում ենք Մեծ Հայքի Արշակունիների մոտ` հանձինս գահաժառանգի և մարդպետի հարաբերության:
149