ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 148
I-ի ինվեստիտուրան ընկած սեղմ ժամանակամիջոցում` 242թ. փետրվարի
սկզբներից մինչև 242թ. ապրիլի 12-ը:
Տաբարիի հաղորդման համաձայն՝ Որմիզդ-Արտաշիրի մայրը եղել է
Միհրակ արքայի դուստրը և կոչվել է Խուռահ 1 , իսկ Համզա ալ Իսպա-
հանին նրա մորը կոչում է Գարդզատ 2 : Պատմագիտության մեջ ընդունված
է այն տեսակետը, որ Որմիզդ-Արտաշիրը Շապուհի և կայսրության
թագուհի Խորանզեմից ծնված դստեր՝ թագուհիների թագուհի Ադուր-
Անահիդի որդին էր 3 : Վ.Հինցի մոտավոր հաշվումներով նա վախճանվել է
273թ. 42 տարեկանում 4 , հետևաբար՝ Շապուհի կողմից թագադրվելու
պահին նա պետք է ընդամենը 11 տարեկան լիներ: Սակայն այս հաշվարկն
ավելի քան վիճարկելի է, քանի որ Սալմաստի ժայռաքանդակի վրա Որ-
միզդ-Արտաշիրը պատկերված է թեթև բեղ-մորուքով և գոտուց կախված
սրով, ինչից հասկանալի է դառնում, որ նա արդեն հատել է պատա-
նեկության վերին սահմանը:
Մինչ օրս բանավեճի առարկա է այն հարցը, թե ինչով է պայմա-
նավորվել Շապուհի լիիրավ չորս որդիներից երրորդի՝ Որմիզդ Արտաշիրի
ընտրությունը որպես գահաժառանգ: Ռ.Ֆրայը, ելնելով այն փաստից, որ
Վարահրանը Շապուհ I-ի օրոք մեծ հեղինակություն չէր վայելել և ան-
վանական կրակի տաճար ունենալու պատվին չէր արժանացել, ենթադ-
րում է, որ նա ծնվել է համեմատաբար ստորակարգ թագուհուց կամ էլ եղել
է հարճորդի 5 : Մ.Հաթթերի կարծիքով գահաժառանգության հարցում
Շապուհի ավագ որդու՝ Վարահրանի շրջանցման պատճառը եղել է վեր-
ջինիս զրադաշտական հայացքները, որոնք չեն գոհացրել նրա՝ զրվա-
նական դավանանքի հետևորդ հորը 6 : Թ.Դարյաին Որմիզդ-Արտաշիրին
գահաժառանգ ճանաչելու գործում վճռորոշ է համարում զորավարական
այն մեծ տաղանդը, որ նա դրսևորել է 260-ական թթ. ռազմական գոր-
ծողությունների ընթացքում: 7
փետրվարի սկզբներին (Henrichs & Koenen 1982: 4ff., 44; Wiesehöfer 1986:
371-376 ):
1
al-Tabarī 1999: 41.
2
Hamzah al-I fahānī 1932.
3
Hinz 1969: 124, 126; Chaumont 1969: 67. Ֆ.Ժինյուի կարծիքով Ադուր-Անա-
հիդի «թագուհիների թագուհի» տիտղոսն ավելի շատ արտահայտում է նրա
հասարակական դիրքը, քան ընտանեկան դրությունը (Gignoux 1983: 472):
4
Hinz 1969: 139.
5
Frye 2000: 127.
6
Hutter 1993: 11.
7
Daryaee 2009: 10.
148