ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 147

զորապետական գործառույթը, ո՛չ էլ պարսկական զորակայանի վե- րածված հարավհայկական գավառների անմիջական կառավարչի դերը: Փոփոխություն տեղի ունեցավ միայն Արտաշիր I-ի վախճանից հետո, երբ Շապուհը միանձնյա ստանձնեց վեհապետական իշխանությունը: Գործելով Արտաշիր I-ի նշած ուղեգծով` Շապուհ I-ը «Պարսկական Հայաստանի» գահը հանձնեց որդուն` Որմիզդ-Արտաշիրին: Այս իրադար- ձությունն իր պատկերագրական արտացոլումն է ստացել Սալմաստի ժայռաքանդակի աջակողմյան պատկերախմբում, որտեղ ձի հեծած Շա- պուհը իշխանության օղակ է մեկնել Որմիզդ-Արտաշիրին, իսկ վերջինս էլ դեպի վեհապետն է մեկնել աջ ձեռքը` ստանալու արքայական իշխանու- թյան խորհրդանշանը 1 : Պատմագիտության մեջ Որմիզդ-Արտաշիրի այս թագադրությունը թվագրել են 261թ. 2 : Սալմաստի ժայռաքանդակին նվիրված ուսումնասիրության մեջ քննության ենք առել նաև վերոնշյալ կարծիքը 3 : Անշուշտ, այն հայկական պատմական ավանդության, «Օգոստոսների պատմության» և ŠKZ-ի տվյալների հաշտեցման մի հետաքրքիր փորձ է, որը, սակայն, տեղիք է տալիս բազում առարկությունների, և որ կարևոր է, չի հիմնավորվում Սալմաստի ժայռաքանդակի պատկերագրական տվյալներով: Այսպես, դեռևս 1938թ. Է.Հերցֆելդն էր նկատել, որ Սասանյան արքաներից յու- րաքանչյուրն ունեցել է ինքնատիպ տիարա: Այս աքսիոմն ուղղակի բա- ցառում է Որմիզդ-Արտաշիրի թագադրությունը Շապուհ I-ի պաշտոնական ինվեստիտուրայից (242թ. ապրիլի 12) առաջ բերելու հնարավորությունը, քանզի այդ դեպքում անպատասխան է մնում բնականից առաջացող այն հարցը, թե ինչու Շապուհ I-ը չի պատկերվել իր անձնական` պարսպա- տամի զարդով տիարայով, որը լավ հայտնի է նրա դրամներից ու ժայռա- քանդակներից: Մինչդեռ Է.Հերցֆելդի հայտնի աքսիոմը ինքնին հասկա- նալի է դարձնում վիճահարույց իրադարձության ճիշտ ժամանակը. այն փաստից, որ թագադիր Շապուհը ներկայացվել է ոչ թե իր