ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 146

ցառապես պատկերագրական նյութի վրա: Սալմաստի և Նախշ-ի Ռուստամ I ժայռաքանդակների վրա Արտաշիր I-ի թագի և հանդերձանքի ոճական ընդհանրությունները, թվում է, բավարար հիմք են տալիս համարելու, որ Շապուհի խնդրահարույց թագադրությունը տեղի է ունեցել Արտաշիր I-ի գահակալության վերջերին, բայց առաջ, քան 240թ. ապրիլ ամիսը, երբ նա հայտարարվեց կառավարչակից: Սակայն Արտաշիր I-ի Նախշ-ի Ռաջափ III և Փիրուզաբադ II ժայռաքանդակների պատկերագրական նյութի համեմատական քննությունն առաջարկում է այլ թվագրություն: Առաջին հուշարձանը, որն իր հորինվածքի և կատարողական տեխնիկայի համեմատաբար պարզ մակարդակի հիման վրա համարվում է Արտաշիրի անդրանիկ ժայռաքանդակն ու թվագրվում է 230-ական թթ. սկզբներով 1: Երկրորդ ժայռաքանդակի ստեղծումը Վ. Լուկոնինը թվագրում է 235-238թթ. ` մատնացույց անելով այն փաստը, որ նրա վրա Արտաշիրը կրում է այնպիսի թագ, որպիսին նախապես ներկայացվել էր 235-238թթ. թողարկված, այսպես կոչված, Vб տիպի դրամների վրա 2: Վերոնշյալ ժայռաքանդակներից առաջինի վրա գահաժառանգ Շապուհը ներկայացվել է Արտաշիրից անմիջապես հետո` առաջին պլանում, բայց գահաժառանգի խորհրդանշանից զատ ուրիշ պատվանշան չի կրում: Նույն պատվանշանը նա կրում է Փիրուզաբադ II ժայռաքանդակի վրա, սակայն, ինչպես վերը նշվեց, այստեղ պարսից գահաժառանգը կրում է նաև ծոծրակից կախ ընկած երկար ժապավեններով արքայական դիադեմա: Դա թույլ է տալիս Շապուհի` իբրև Հայաստանից նվաճված մասերի արքայի, թագադրությունը տեղադրել նշված երկու ժայռաքանդակների ստեղծման միջև ընկած ժամանակահատվածում` 231-238թթ. 3:
Հայաստանում Որմիզդ-Արտաշիրի գահակալության սկզբնատարին
240թ. Արտաշիր I-ը Հաթրայում գահաժառանգ Շապուհին պսակեց « ավագ դիադեմայով » ` նրան հայտարարելով կառավարչակից վեհապետ: Այս հանգամանքը, թերևս, կարճում էր պարսից գահաժառանգի ՝ դեպի վեհապետական գահ տանող ճանապարհը, բայց չէր վերացնում ո ՛ չ նրա
Մոռացության տալով նախընթաց ժամանակահատվածում պարսիկների կողմից Հայաստանից տարածքային բռնակցումների փաստը` հայկական պատմական ավանդությունը դրանով իսկ Արտաշիրի գահաժառանգ որդուն « զրկել է հողից » ` նրա գահակալության իրողությունը դատապարտելով արագ մոռացության:
1
Луконин 1979. 18-19.
2
Луконин 1969. 48, прим. 26. Там же, 185.
3
Մելիքյան 2016: 132, 133: 146