ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 145

նվիրապետական համակարգի նկատմամբ: Այս իրողությունն իր արտա- հայտությունն է ստացել Արտաշիրի Փիրուզաբադ II ժայռաքանդակի վրա: Այստեղ Արտաշիրից անմիջապես հետո պատկերված է արքայի հով- հարակիրը: Սակայն քանդակագործն աստիճանակարգության հնամենի կանոնից կատարված շեղումը հաջողությամբ շտկել է չափական հարա- բերության միջոցով` հովհարակրին պատկերելով անհամեմատ փոքր, քան հաջորդող երեք պատկերները: Նրանց մեջ Շապուհը, ով նույնակա- նացվում է, շնորհիվ սաղավարտին քանդակված զինանշանի, ներկա- յացվել է առաջ, քան մյուս երկու պատկերները, որոնք նույնականացվում են Արտաշիրի համանուն եղբոր և որդու` Մերվի և Սակաստանի կա- ռավարիչների հետ: Պատկերների գծային դասավորության պարագայում հստակ ընդգծված դիրքային առավելությունից զատ՝ Շապուհի գերապատ- վությունը նրանց նկատմամբ արտահայտված է նաև ծոծրակին արված հանգույցից կախ ընկած երկար ժապավեններով դիադեմայով, մինչդեռ մյուս երկուսը, որոնք ŠKZ-ում (միջ. պարսկ. 29-րդ տող) հիշատակվում են արքա (šahrdār) տիտղոսով, ներկայացվել են պարթևական ժամանակ- ների «սատրապական» դիադեմաներով: Ե՞րբ է պարսից գահաժառանգ Շապուհը նշանակվել Հայաստանից բռնազավթված մասերի արքա: Ցավոք, այս հարցի վերաբերյալ ո՛չ սա- սանյան վիմագրերը, ո՛չ էլ մյուս գրավոր աղբյուրները ոչինչ չեն հաղոր- դում: Նմանապես ոչինչ վկայված չէ նաև հայկական պատմական ավանդության մեջ 1 : Այս պայմաններում մեր պատասխանը հիմնվում է բա- 1 Հայկական ավանդության մեջ որպես «անիշխանության ժամանակ»-ի Հա- յաստանի Սասանյան կառավարիչներ հիշատակված են միայն «Արտաշիրն» ու նրա որդի Շապուհը (Խորենացի Մ. II, ՀԶ, ՀԷ), որոնց ուսումնասիրողները նույնականացնում են Շապուհ I-ի գահաժառանգ Որմիզդ-Արտաշիրի և թոռան` Որմիզդակի հետ: Ընդհանուր առմամբ համաձայնելով այս նույնա- կանացումների հետ` հարկ ենք համարում նկատել երկու կարևոր հանգա- մանք, որոնք կարող են լուսաբանել Հայաստանում Արտաշիր I-ի գահաժա- ռանգ Շապուհի գահակալության փաստի նկատմամբ հայկական ավանդու- թյան լռությունը. ա) Արտաշիրի կերպարը խիստ վիպականացած է, և նրա մեջ Արտաշիր Պապականի ու Որմիզդ-Արտաշիրի կերպարներից բացի, վիպական բաղարկման են ենթարկված ոչ միայն Շապուհի, այլև Վարահրան I-ի, Վարահրան II-ի, 276-293թթ. Հայաստանում կառավարած Ներսեհի, հնարավոր է նաև հավանաբար 273-276թթ. այստեղ իշխած Վարահրանի (ապագա Վարահրան II) կերպարները, բ) հայկական ավանդությունը հերո- սական պատումին հատուկ տրամաբանությամբ Մեծ Հայքում պարսից տի- րապետությունը հաշվել է` սկսած վիպական Խոսրովի սպանությունից: 145