ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 144

գեղարվեստական կերպավորման ժամանակ գործածվող խորհրդանշա- կան տարր 1 , միանգամայն արդարացված կլինի այն շնորհելու տեսարանը Մանիի ակնարկած «կրտսեր դիադեմա»-ով թագադրության պատկերա- գրական համարժեքը համարելը 2 : Իհարկե, որոշ հակասություն է առաջանում այն առումով, որ ŠKZ-ի Արտաշիր I-ի արքունի ցուցակում արձանագրության հեղինակ Շապուհ I-ը իրեն չի հիշատակել որպես հպատակ երկրի թագավոր: Տեսականորեն դա կարելի է բացատրել նրանով, որ Հայաստանի մեծագույն մասը Արտաշիր I-ի օրոք մնում էր աննվաճ, և իրեն «Հայաստանի թագավոր» տիտղոսով հիշատակելու դեպքում նա ոչ միայն կմեղանչեր «ճիշտ խոսքի» զրադաշ- տական պատգամից, այլև ընթերցողին կգցեր մոլորության մեջ 3 : Սակայն մեզ ավելի հավանական է թվում երկրորդ բացատրությունը. ŠKZ-ի ստեղծման ժամանակ արքայից արքա Շապուհ I-ը կարող էր և չհիշել «Հա- յաստանի արքա»-ի իր անցյալ կարգավիճակը, քանի որ այն ածանցված էր Իրանի գահաժառանգի ու զորահրամանատարի իր համապետական կարգավիճակից և ստվերվել էր այն մեծ փառքով ու հեղինակությամբ, որ նա ձեռք էր բերել 230-ական թթ. վերջերից Վերին Միջագետքում և Ասորիքում ծավալված ռազմական գործողությունների ժամանակ: Այս վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ ŠKZ-ի Արտաշիր I-ի արքունիքի թվարկության մեջ Շապուհն իրեն ընդհանրապես չի հիշատակում: Բնականաբար, դրանից բնավ էլ չի հետևում, թե Իրանի գահաժառանգի և փաստացի զորահրամանատարի դերն ու նշանակությունն այն աստիճան ցածր են եղել, որ նա դուրս է մնացել պաշտոնական ցուցակից: Ընդհա- կառակը, դա հաստատում է մեր այն դրույթը, որ Շապուհը՝ իբրև գահա- ժառանգ, ստորադասված լինելով Արտաշիր I-ին, միևնույն ժամանակ գերադաս դիրք է զբաղեցրել Իրանի վեհապետին ենթակա ա