բանությամբ կոչված լինեն « Հայաստան » անվամբ 1, և դրա հիման վրա է, որ դարեր անց Տաբարին, ալ Յակուբին, Բալամին ու Իբն-ի Ատիրը Հայաստանի հպատակեցումը վերագրել են Արտաշիր I-ին 2 ՝ առանց խորամուխ լինելու, որ ենթադրվող պարսկական « Հայաստանը » բնավ էլ նույնական չէ Մեծ Հայքին:
Հայաստանից բռնազավթված մասերում Շապուհի գահակալության օգտին ամենածանրակշիռ փաստարկը տալիս է Մեծ Հայքի Զարեհավան գավառում ՝ Սալմաստից ոչ հեռու ստեղծված ժայռաքանդակը: Այս հուշարձանի համակողմանի քննությունը թույլ է տալիս հաստատապես ասել, որ այն պատկանում է ոչ թե « հաղթանակի », այլ ինվեստիտուրայի ժանրին և ստեղծվել է 272թ. Հայաստանի Սասանյան կառավարիչ Որմիզդ-Արտաշիրի կողմից: Հուշարձանի վրա ներկայացված են Սասանյան առաջին երկու տիրակալների կողմից իրենց գահաժառանգներին արքայական իշխանությամբ պսակելու միանման տեսարաններ 3: Ժայռաքանդակի ձախակողմյան պատկերախմբում հեծյալ դիրքով պատկերված է Արտաշիր I-ը, իսկ նրա դիմաց հետիոտն դիրքով ներկայացված է Շապուհը` մազերի ինքնատիպ ուռուցիկ հարդարանքով և իրանական հագուստով: Երկուսն էլ պատկերված են աջ ձեռքերը իրար մեկնած, մի դիրքով, որը կատարելապես համապատասխանում է սասանյան ինվեստիտուրային քանդակների « տալու-ստանալու » պատկերագրական սխեմային: Ճիշտ է, քանդակագործը փոխանցվող առարկան « թաքցրել է » Արտաշիրի ձիու գլխի հետևում, սակայն Սալմաստի ժայռաքանդակի երկու պատկերախմբերի ընդհանուր սիմետրիայից կարող ենք ասել, որ ինչպես աջակողմյան պատկերախմբում, այստեղ ևս Արտաշիրի կողմից գահաժառանգին հանձնվող առարկան օղակ է: Ընդ որում` հատկանշական է, որ այն ժապավենազուրկ է` նման Սասանյան վեհապետների կողմից իրենց հպատակ արքաներին շնորհվող կամ էլ Սասանյան գահաժառանգների կողմից ի տես հանվող օղակներին: Իսկ քանի որ օղակը ոչ թե ինվեստիտուրայի ծեսում իրապես շնորհվող պատվանշան էր, այլ այդ ծեսի
1
Համեմատելի փաստ է օրինակ այն, որ Դիոկղետիանոս կայսեր վարչական ռեֆորմի արտահայտությունը հանդիսացող « Վերոնյան ցուցակ »-ում և Պողեմիոս Սիլվանի` IVդ. վերջերին ստեղծած « Laterculus »-ում Հռոմեական կայսրության վարչական համակարգում հիշատակված են « Մեծ Հայք » անունով նահանգներ( Ադոնց 1987: 101-104), թեև ակնհայտ է, որ դրանցում խոսքը ոչ թե բովանդակ Մեծ Հայքի, այլ նրա` հռոմեական տիրապետությանն անցած արևմտյան գավառների մասին է( Մելիքյան 2006ա: 116):
2
Shavarebi 2014: 126.
3
Մելիքյան 2016: 55, 163: 143