ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 142
նից միակողմանի անջատման արդյունք 1 : Սակայն մի շարք իրողություն-
ներ ստիպում են մեզ չհամաձայնել այդ կարծիքին: Նախ` ասորի մա-
տենագիր Մշիխա Զեխան պարզորոշ փաստում է, որ մինչև Արտավան V
Արշակունու դեմ վճռական գոտեմարտը, հավանաբար 223թ., Արտաշիրը
Ադիաբենեի արքա Շարհատի և Քարքա Սլոխի արքա Դոմիտիանի հետ
նվաճել է Միջագետքը, Բեյթ-Արամայեն, Բեյթ-Զաբդեյը (հայ. Ծավդեք) և
Արզուն (հայ. Արզան) 2 : Ֆարկին-Տիգրանակերտի հունարեն արձանագրու-
թյան մեջ էլ հեղինակը հիշատակում է Ֆարկինի, իսկ եթե արձանագրու-
թյան մեջ առկա «‘η πολιτείας ύμ ѽ ν - ձեր համայնքը» 3 արտահայտու-
թյունը հասկանանք հելլենիստական ժամանակի իմաստով, ուրեմն` ողջ
Մեծ Ծոփք գավառի ապստամբության և պարսիկներին 4 հարելու մասին:
Վերջապես վերոնշյալ կարծիքի դեմ է խոսում հայկական Միջնաշխարհի
հետ անդրտիգրիսյան նահանգների հյուսիսային սահմանների անկա-
նոնությունը, որն արձանագրված է «Աշխարհացոյց»-ում և Բ.Հարություն-
յանի իրավացի դիտարկմամբ պայմանավորվել է IIIդ. հայ-պարսկական
հակամարտության ելևէջումներով 5 : Այս ամենը ցույց է տալիս, որ հա-
րավհայկական գավառների նվաճումը կատարվել է տակավին Արտաշիր
I-ի օրոք և կրել է ոչ թե նվաճված Հայաստանից միանվագ բռնանջատ-
ման, այլ փուլային բռնազավթման բնույթ: Հատկանշական է, որ 298թ.
Մծբինի պարսկա-հռոմեական բանակցություններում «անդրտիգրիսյան»
կոչված հայկական գավառների հարցը քննարկվում էր Մեծ Հայքի
վերամիավորումից անջատ, և որ Հռոմը դրանք ստացավ ոչ թե հայերից՝
իբրև Հայաստանի վերամիավորման գործում ունեցած մեծ ներդրումի
հատուցում, այլ պատերազմում պարտված պարսիկներից` իբրև անեքսիա:
Դա լրացուցիչ խոսում է այն մասին, որ Անգեղտունը, Մեծ Ծոփքը,
Արզանը` հարակից գավառներով, Կորդուքն ու Ծավդեքը պարսիկների
կողմից նվաճվել են Մեծ Հայքի` Տավրոսից հյուսիս ընկած բուն տա-
րածքներից վաղ, և որ դրանք պարսից տիրապետության տակ մինչև
252/253թթ. Հայաստանի վերջնական նվաճումը ունեցել են առանձին
վարչամիավորի կարգավիճակ: Շատ հավանական է, որ պարսիկների
կողմից նվաճված վերոնշյալ գավառները նրանց վարչական տերմինա-
1
Հարությունյան 1982: 82:
Մշիխա Զեխա, 1976: 82-83: Համեմատի՛ր The Chronicle of Arbela, 8:
3
Саркисян 1960: 81
4
Մելիքյան 2008: 135:
5
Հարությունյան 2001: 139, 174, 208-211:
2
142