ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 141
տաշիրը) արքա Շապուհի` իր որդու, գլխին դրեց ավագ դիադեման»
ձևակերպումը: Նախադասության կազմության մեջ գահաժառանգի հա-
մար իբրև որոշիչ գործածված «արքա Շապուհ» արտահայտությունը
պարզորոշ փաստում է, որ նախքան հոր կողմից Իրանի կառավարչակից
վեհապետ թագադրվելը Շապուհն արդեն կրել է արքայական տիտղոս,
հետևաբար` նաև հպատակ արքայի պատվանշան` «կրտսեր դիադեմա»:
Ըստ այդմ` կասկածից վեր է դառնում այն, որ գոյություն է ունեցել ինչ-որ
մի տարածք, որտեղ Շապուհի արքայական տիտղոսը ներդաշնակել է տե-
րության գահաժառանգի կարգավիճակի և դրա հետ կապված զորա-
պետական գործառույթի հետ: III դ. երկրորդ քառորդին պարսկա-հռո-
մեական և պարսկա-հայկական հակամարտությունների վերաբերյալ մեր
պատկերացումները, հատկապես առաջին Սասանյանների արևմտյան
ուղղությամբ դրսևորած տարածքային հավակնությունները 1 հիմք են
տալիս պարսից գահաժառանգի ոստանը փնտրելու երեք երկրների սահ-
մանագլխին: Մեր խորին համոզմամբ Շապուհի ենթադրվող արքայական
իշխանությունը կայացել է մասնավորապես Հայաստանի հարավային`
Տավրոսյան լեռնաշղթայի երկայնքով ձգվող Անգեղտուն (’Іγγηλνή), Մեծ
Ծոփք (Σοφηνή), Արզան (’Αρζανηνή), Կորդուք (Καρδουηνή), ինչպես նաև
վերջինիս սահմանակից Ծավդեք (Ζαβδικηνή) երկրամասերում, որոնք
հռոմեական աղբյուրներում հիշատակվում են «regiones