ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 140
ընդհանրապես բացակայում է: Նրա փոխարեն ցուցակի XII տեղում
հիշատակված է հեծելազորի պետ (միջ. պարսկ.`a’sppt, պարթ.`a’sppty)
Պերոզը 1 : ŠKZ-ի երեք արքունի ցուցակներում Ērān-Spāhbed-ի «էպիզոդիկ»
դիրքը թույլ է տալիս եզրակացնել, որ պարթևական դարաշրջանից եկող
իներցիայով վաղ սասանյան փուլում էլ բանակի ղեկավարությունը գործ-
նականում իրականացրել են պարսից արքաներն ու գահաժառանգները:
Ուղղակի թե անուղղակի այս իրողությունը հաստատում են գրավոր աղ-
բյուրները 2 : Կարելի է կարծել, որ Արտաշիր I-ի և Շապուհի կառավար-
չակցության շրջանում` 240-242թթ., հավանաբար ավագ վեհապետի վա-
տառողջության պատճառով իրանական տերության ռազմական կյանքի
ասպարեզն ամբողջապես տրամադրված էր նրան 3 :
Գահաժառանգ Շապուհը «Հայաստան»-ի կառավարիչ
Գրավոր և պատկերագրական նյութերից ակնհայտ է, որ Արտաշիրը
յուրացրել է գահաժառանգի դիրքերի ամրապնդման պարթևական փորձի
նաև երկրորդ` տերության ռազմաքաղաքական ակտիվ ճակատային տե-
ղամասում հատուկ ոստանի տրամադրման բաղադրամասը: Հիմնախնդրի
լուսաբանության առումով սկզբունքային նշանակություն ունի «Մանիի
Քյոլնյան ժողովածուն», որտեղ կարդում ենք. «Ես դարձա քսանչորս տա-
րեկան այն տարում 4 , երբ Պարսից արքա Դարի Արտաշիրը գրավեց
Հաթրա քաղաքը, որում Փարմուդի (Նիսան) ամսի 8-րդ օրը (240թ.
ապրիլի 12) արքա Շապուհի` իր որդու գլխին դրեց ավագ դիադեման» 5 :
Միանշանակ է, որ Մանիի վերոնշյալ հաղորդման մեջ խոսքը
Արտաշիրի կողմից որդուն կառավարչակից հայտարարվելու մասին է:
Սակայն տվյալ դեպքում ուշադրություն է պահանջում հեղինակի՝ «(Ար-
1
2
3
4
5
Ա.Մուշեղյանը asppty բառը թարգմանում է «սպարապետ» (Մուշեղյան 2007:
266), մինչդեռ իրավացի պետք է համարել Մ.Շպրենգլինգի թարգմանու-
թյունը այն է՝ «Horse-lord», այսինքն` հեծելազորի պետ (Sprengling 1953: 19):
Herodianus, V, 5-6; SHA, Alexander Severus, LVI. 7; Ibid. , Gordiani tres, XXVII.
5. Խորենացի Մ., II, ՁԷ:
Hinz 1969: 145-152; Shahbazi 2002.
Մանին ծնվել է 216թ. ապրիլի 14-ին (Acta Iranica, 9 (1975), vol. II, p. 1;
Sundermann 2009): Հետևաբար` վերը նշված թվականը համապատասխա-
նում է 239թ. ապրիլի 14-ից մինչև 240թ. ապրիլի 13-ն ընկած ժամանակա-
հատվածին: Այս թվականն է ցուցում նաև «Օգոստոսների պատմությունը»
(SHA, Gordiani tres, XXVI):
Herichs and Koenen 1970: 120; Henrichs 1979: 339-367; Sundermann 1986:
49.
140