ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 139

Այսպես նա թափանցիկ ի ցույց է դրել Արշակունիների տիրապետության անկման գործում որդու ունեցած անմիջական մասնակցությունը:
Սակայն հայտնի է, որ գահաժառանգների քաղաքական դիրքերի ամրապնդման վերոնշյալ քարոզչական միջոցը Աքեմենյան տերության մեջ ի զորու չեղավ ապահովելու գահի սահուն անցումը 1: Հավանաբար դրա գիտակցումով է, որ Արտաշիրը « արքայից հետո երկրորդ »-ի դիրքերի ամրապնդման վաղաքեմենյան քարոզչաձևը փորձել է լրացնել պարթևական փորձով` թագաժառանգին համապետական բնույթի ռազմական գործառույթ և տերության կազմում իբրև ոստան ռազմավարական նշանակություն ունեցող երկրամաս տրամադրելով 2:
Առաջին հայացքից գահաժառանգ Շապուհի կրած զորապետական գործառույթի վերաբերյալ առաջադրվող դրույթը հակասում է վաղ սասանյան տերության ռազմական կազմակերպության մասին գոյություն ունեցող պատկերացմանը: Դրա համաձայն, Իրանի ռազմական գործակալությունը ստեղծվել է տակավին Աքեմենյան դարաշրջանում և հետագայում ժառանգվել է պարթև Արշակունիների, ապա և Սասանյանների կողմից 3: Շապուհ I-ի Քաաբա-ի Զարդուշտի( ŠKZ) և Ներսեհի Պայկուլեի( NPi) արձանագրություններում Իրանի սպարապետի( Ērān-Spāhbed) պաշտոնով անձանց հիշատակությունները, թվում է, մեկընդմիշտ բացառում են վաղսասանյան գահաժառանգների ռազմական գործառույթների հնարավորությունը: Սակայն սա կլինի բավական apriori գնահատական, քանի որ այնքան էլ հստակ չէ, թե ինչ է ներկայացրել իրենից Ērān- Spāhbed-ի պաշտոնը պարթևական դարաշրջանում, և ինչպիսին է այն ժառանգվել վաղսասանյան պետական համակարգի կողմից: Այս առումով ուշագրավ է, որ Արտաշիր I-ի հոր` Պապակի արքունի ցուցակում Spāhbed պաշտոնյա հիշատակված չէ, իսկ Արտաշիր I-ի արքունի ցուցակում Spāhbed Ռախշը հիշատակված է միայն XVII տեղում` Արտաշիրին հպատակ չորս արքաներից, Պապակի մայր Դինակից, Արտաշիրի մայր Ռոդակից, Պապակի դուստր և « թագուհիների թագուհի » Դինակից, բդեշխից, հազարապետից ու Իրանի ամենաանվանի տոհմերի ներկայացուցիչներից( wuzurgān) հետո 4: ŠKZ-ի Շապուհ I-ի արքունի ցուցակում Ērān – Spāhbed-ը
1
Меликян 2013: 109-114.
2
Մելիքյան 2002: 24-26:
3
Хуршудян 2003: 164. Էդ. Խուրշուդյանը հավանական է համարում, որ հայերեն սպարապետ բառը վաղմիջինպարթևերեն( Ք. ա. II – Ք. Հ. II դդ.) * spāδpet բառի ադապտացիան է( Хуршудян 1992: 178): Դա ընդունում է նաև Ա. Մուշեղյանը( Մուշեղյան 2007: 266, ծան. 5):
4
Sprengling 1953: 18. 139