ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 133

վերջին Տիգրանը, իր եղբոր շիրիմը մեծարելու համար, որ գտնվում էր Բագրևանդ գավառի Բագավան վայրում, այնտեղ կառուցել է տալիս բագին և զոհաբերությունների կարգ սահմանում ու իջևանատեղի կառուցում, որպեսզի այդ զոհաբերություններից օգտվեն նաև ճամփորդները և օթևան ունենան: Այս նույն վայրում Վաղարշ թագավորը սահմանում է « տօն աշխարհախումբ »՝ համաժողովրդական տոներ, որոնք անցկացվում էին Նոր տարվա սկզբին ՝ Նավասարդի( օգոստոսի) 11-ին:
Ընդհանրացնելով Գ. Ղափանցյանը եզրակացնում է, որ Մաժանը ՝ որպես աստված կամ աստվածացված անձ, կապված է վիշապազունների հետ, համարվում է գլխավոր աստծո ՝ Արամազդի պատգամախոսն ու գլխավոր քրմապետը և հյուրընկալ- աստված է, որի պատվին Նոր տարվա սկզբին համաժողովրդական տոնակատարություններ էին անցկացվում, և վերջինս այս առումով նույնանում է Ագաթանգեղոսի մոտ հիշատակվող Վանատուրի հետ: Գ. Ղափանցյանի այս դիտարկումները հետագայում լիովին ընդունել է Գ. Վարդումյանը, ում կարծիքով Մաժանի ՝ հյուրընկալության և քրմական գիտության հետ ունեցած առնչությունները հետագայում անցել են այլ աստվածությունների, իսկ Մաժանը դարձել է պատմականացված անձ ՝ Արտաշեսի որդին 1:
Ինչ վերաբերում է Մաժանի անվան ստուգաբանությանը, ապա Գ. Ղափանցյանն այն բխեցնում է լիդիական Masanes դիցանունից 2:
Մաժանը, ըստ Աճառյանի, իրանական ծագում ունի, բայց աղբյուրը չի նշվում, իսկ Գ. Ջահուկյանն այն բխեցնում է թրակա-դակամիսիական massan-es անձնանունից 3:
Մեր կարծիքով, եթե Մաժան անունն իսկապես փոքրասիական ծագման է, ապա այն կարելի է համադրել նաև լուվ. maššana բառի հետ, որ նշանակում է « աստված » 4: Հնարավոր է համարվել նաև, որ « լուսին » բառի հնագույն անվանումը մի շարք անատոլիական լեզուներում նշանակել է ընդհանրապես « աստված », օրինակ ՝ լուվիերեն maššani / a-, լյուկ. mahan-, կար. Massan-, mesn-, լիդ. * masneli-, էտր. masn-, ինչպես նաև հիերոգլիֆիկ լուվ. Masna-àī 5:
Մենք առավել հավանական ենք համարում, որ հայերեն Մաժանի անունը փոխառված լինի վերը նշված անատոլիական ձևերից որևէ մեկից և ունենա « լուսնաստված » կամ պարզապես « աստված » իմաստը, ինչը մեկ
1
Вардумян 1991. 75.
2
Капанцян 1957. 282-290.
3
Ջահուկյան 1970: 72, 73:
4
Гамкрелидзе, Иванов 1985. 860.
5
Топоров, 1985. 123, прим. 46. 133