ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 132
Astuwatīmaīs (իշխանի անուն, որ թարգմանվում է «այն թող լինի անունը»)
անձնանունները համադրել հայերեն «աստուած» բառի հետ 1 : Սակայն
հետագայում Գ.Ջահուկյանը գերադասելի է համարում հայ «աստուած»
բառի բուն հայերենով արվող մեկնաբանությունների փորձերը 2 :
Ուշագրավ ստուգաբանություն է առաջարկում Հ. Մարտիրոսյանը,
ով, մանրամասն քննարկելով առ այսօր «աստուած» բառի վերաբերյալ
արված ստուգաբանությունները և չհիմնավորված համարելով Ն.Մառի
տեսակետը, ամենահեռանկարայինը համարում է Ե.Խաչատուրովայի` առ
այսօր բոլորի կողմից անուշադրության մատնված համեմատությունը՝
խեթ. aššu – «լավ» և լուվ. Tiwaz - «արևի աստված» բառերի համադրու-
թյունից ստացված aššuTiwaz բաղադրությունը: Եվ զարգացնելով այս
տեսակետը՝ Հ. Մարտիրոսյանը եզրակացնում է, որ հայ «աստուած» բառը
հավանաբար փոխառվել է անատոլիական որևէ ձևից, որ կարող է վե-
րականգնվել որպես *AššuTiuwaz, և որը նշանակել է «լավ օր, բարի
արշալույս, բարի աստված» 3 :
Հաջորդ զուգահեռը, որին կցանկանայինք անդրադառնալ, Մով-
սես Խորենացու պատմության մեջ պահպանված՝ Արտաշեսի որդի Մա-
ժանի անվան և հնարավոր է նաև կերպարի առումով խեթա-լուվիական
ենթաշերտի բացահայտումն է: Գ.Ղափանցյանը համարում է, որ այս
պատմականացված անձը՝ Մաժանը, որը Արամազդի տաճարի քրմա-
պետն էր, հնագույն հայկական աստվածություն է եղել, ինչպես Վահագնը
կամ «Վիպասանքի» Արտավազդը, Տորքը և այլք: Նա մի շարք փաս-
տարկներ է ներկայացնում այս առումով:
1) Մաժանին Արտաշեսն ուղարկում է «վիշապազունների», այսինքն՝
մեդացի Արգամի դեմ, որը բնակվում էր Մասիսի ստորոտին, և Մաժանը,
հավանաբար չկարողանալով հաղթել վերջիններիս, առևանգում է
Արգամի հարճին` Մանդուին, «որ կարի չքնաղ էր գեղով և մնացեալ
գնացիւք»: Ըստ Ղափանցյանի՝ Մաժանն այս դրվագում որոշակի կապեր է
հանդես բերում վիշապազունների հետ:
2) Մաժանին Արտաշեսը նշանակում է Արամազդի՝ Անի-Կամախում
գտնվող տաճարի քրմապետ:
3) Երրորդ և դիցաբանական առումով ամենաբնութագրական հատ-
կանիշն այն է որ, ըստ Խորենացու վկայության, հանգուցյալ Մաժանի
եղբայրը (Մաժանը սպանվում է որսի ժամանակ իր եղբայրների ձեռքով)՝
1
Ջահուկյան 1970: 161:
Ջահուկյան 1986: 51, 52:
3
Մարտիրոսյան 2010: 53-55:
2
132