ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 131

նադարձային *jê ձևից կազմված դերբայական *rê-to- հիմքից՝ ուղղա- կանում հատուկ անունների յ-ի սովորական կորստով և թեք հոլովների համաբանական, «ի»-ով հիմքով՝ Արա, Արայի, և իր սկզբնական իմաստով պիտի նշանակեր «հարուցյալ, վեր կացած, հարություն առած» 1 : Փաստորեն երկու ուսումնասիրողներն էլ մի փոքր տարբերու- թյամբ ընդունում են, որ հայկական Արա դիցանվան հիմքում ընկած է *rê- to- արմատը: Նույն արմատն է ընկած նաև, ինչպես նշեցինք վերևում, խեթական D Araš-ի հիմքում: Այս մեկնաբանությունները գալիս են հաս- տատելու այն տեսակետը, որ այս երկու աստվածությունները, հնարավոր է, փոխառնչություններ են հանդես բերում: Ընդհանրապես այլ հնդեվրոպական, մասնավորապես հնդիրա- նական առասպելաբանություններում օրենքի, իրավունքի պահպանման գործառույթներով օժտված աստվածություններն ունենում են նաև Արևի աստծո հատկանիշներ: Օրինակ՝ հին իրանական Միթրան, որի անունը մեկնաբանվում է հենց որպես «դաշինք, համաձայնություն», հանդես է գալիս նաև որպես Արևի աստված: Պտղաբերության և արևի պաշտա- մունքի գործառույթներն առավել բնորոշ են արևմտյան միթրայիզմին, ինչպես նաև նրանց ժառանգորդը հանդիսացող հայկական Միհրին: Այս ամենից կարելի է հնարավոր ենթադրություն անել, որ խեթական D Araš-ը, որի անվան ստուգաբանությունը հնարավորություն է տալիս նրան վերագրելու «իրավունքի և բարոյականության» հատկանիշներ, հնդ- իրանական ու արևմտյան Միթրայի և հայկական Միհրի նման կարող էր ունենալ նաև պտղաբերության աստծո գործառույթներ, ինչը գործառու- թային առումով նրանց հարազատացնում է հայկական Արայի հետ: Հաջորդը «աստուած» բառի հնարավոր խեթա-լուվիական ստու- գաբանություններն են: Օրինակ՝ Վ.Խաչատրյանը հայերեն «աստուած» բառը բխեցնում է խեթական հիերոգլիֆիկ արձանագրություններում հիշատակվող Á-s-ta-wa- su-s աստծո անունից, որը թարգմանում է որպես «Աստա քաղաքի բարության Á-s-ta-wa-su-s աստված» 2 : Այս տեսակետն ընդունելի կլիներ, եթե հիմնավորվեր, թե ինչու են հայերը փոխառել Աստա քաղաքի բա- րության աստծո անունը, սակայն այդ առումով հիմնավոր փաստարկներ չեն բերվում: Ժամանակին Գ. Ջահուկյանը ևս փորձել է հայ «աստուած» բառի ստուգաբանությունը գտնել խեթա-լուվիական լեզուներում: Նա առաջարկում է հիեր. խեթերեն (լուվիերեն) Á-s-ti-wa-su-s անձնանունը և 1 2 Ջահուկյան 1992: 18: Խաչատրյան 1967: 76-78: 131