ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 130
զարթոնքի հետ կապված աստված Տելեպինուսի անվան հետ 1 , իսկ
Մյուսիայի անվանումը, ինչպես նշեցինք, հնարավոր է՝ պահպանված է
հայկական Մուշ տեղանվան մեջ: Հետաքրքրական է, որ խեթական
վերոնշյալ Տելեպինուս աստծո անունը պահպանված է համարվում նաև
Հայկական լեռնաշխարհով հոսող Տելեբոաս-Մեղրագետի անվան մեջ: Եվ
պատահական չէ, որ Մեղրագետը սկիզբ է առնում հենց Մշո դաշտի
արևելյան մասից 2 : Սկզբնապես Գ.Ջահուկյանը մյուսիացիների, մուշկերի և
և Մուշ քաղաքի անունների զուգորդումը համարում էր պատահական
նմանություն 3 , սակայն հետագայում նա ընդունում է, որ միսիացիների
անունը պահպանվել է Մուշ տեղանվան մեջ:
Հաջորդ աստվածությունը խեթական D Araš-ն է 4 , որը Գ. Ղա-
փանցյանը, օգտվելով այն ժամանակ իրեն հայտնի (այսօր արդեն
բավականին հնացած) նյութերից, հենվելով Հ.Էհելոլֆի դիտարկումների
վրա, համարել է «դաշտային, բուսականության հետ առնչվող աստվածու-
թյուն»: Այս հատկանիշներից ելնելով՝ նա խեթական D Araš-ին համադրում է
հայկական Արա Գեղեցիկ մեռնող-հարություն առնող և