ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 129
նունը ծագել են վերոնշյալ խեթա-լուվիական Arma լուսնի աստծո անու-
նից 1 : Հայտնի է նաև Պատմահայր Խորենացու հաղորդումն այն մասին, որ
որ Արմավիրում հայոց Վաղարշակ թագավորը (որն իշխել է Ք.ա. II դ.
երկրորդ կեսին) կառուցել է մեհյան և արձաններ կանգնեցրել արեգակին,
լուսնին և իր նախնիներին 2 :
Արմավիրը՝ որպես գուշակության հնագույն կենտրոն, կապվում է
նաև Արա Գեղեցիկի թոռան` Սոսանվեր Անուշավանի հետ: Խորենացու
հաղորդմամբ նա, պաշտամունքի համաձայն, նվիրված էր Արմենակի`
Արմավիրում գտնվող սոսի ծառերին, որոնց տերևների սոսափյունից,
նայելով քամու ուժին և ուղղությանը, մեր Հայոց աշխարհում սովորեցին
գուշակություններ անել և այն էլ` երկար ժամանակ 3 : Հայտնի է, որ Ար-
մավիրը` նույն ուրարտական ժամանակաշրջանի Արգիշտիխինիլին, պաշ-
տամունքային կենտրոն է եղել 4 : Սակայն վերջին տարիների հնագիտական
հնագիտական պեղումների արդյունքում Արմավիրի բլրի լանջին բացվել է
նախաուրարտական դարաշրջանի մի սրբազան տաճարային համալիր 5 ,
որը հիմք է տալիս ենթադրելու, որ Արմավիրը հնագույն մինչուրարտական
պաշտամունքային կենտրոն է եղել` հավանաբար նվիրված լուսնի
աստծուն 6 :
Հաջորդը, Հայոց Մուշ տեղանունը նույնացվել է Մուշեղ անձնան-
վան հետ 7 , իսկ հայկական Մուշեղ անձնանունը բխեցվել է խեթական
արքայանուն հանդիսացող Մուրսիլիսից 8 : Մուրսիլիսի անվան զուգահեռն է
է արևմտափոքրասիական Լյուդիայի (նրա կազմի մեջ մտնում են
Մյուսիան և Մեոնիան) առասպելական արքա Մյուրսիլոսի անունը 9 :
Փաստորեն խեթական Մուրսիլիսի և լյուդիական Մյուրսիլոսի անունները
պահպանվել են հայկական Մուշեղ անձնանվան մեջ, որն էլ իր հերթին
կապված է Տարոն գավառի կենտրոն հանդիսացող Մուշի անվան հետ:
Հայտնի է, որ Մյուսիայի արքա Տելեփոսի անունը կապվում է
խեթական առասպելաբանության անհետացող-վերադարձող, գարնան
1
Ջահուկյան 1987: 315:
Մովսես Խորենացի 1968: Գիրք II, գլուխ Ը:
3
Մովսես Խորենացի 1968: Գիրք I, գլուխ Ի:
4
Пиотровский 1959. 73.
5
Карапетян 2004. 268-274.
6
Պետրոսյան 2006: 38:
7
Հարությունյան 2000: 117:
8
Աճառյան 1946: 455:
9
Պետրոսյան 1997ա: 55:
2
129