բաղադրիչը ՝ * t’ ieu( s)-p [ h ] H t [ h ] er- վերականգնվում է որպես « աստված » բառի ընդհանուր անվանում, մասնավորապես « Արևի աստված », « Երկնքի աստված », օրինակ` խեթ. šiuš, որից էլ ծագում է վերոնշյալ šiušumas աստծո անունը 1:
Այն հանդիպում է խեթական ամենավաղ թվագրվող( Ք. ա. XVII դար) Անիտտաս արքայի տեքստում, որտեղ նա հանդես է գալիս որպես ցեղային գլխավոր աստված, որին կոչում էին նաև « Մեր Արևի աստված » 2: Նրա պատվին տաճար և արձան են կանգնեցնում, որն Անիտտասը վերադարձնում է խեթական Նեսա քաղաք 3: Վերոնշյալ համահնդեվրոպական աստծո անվանումը ստուգաբանորեն կապված է * t, ei- « լուսավորել, փայլել » արմատի հետ, որից էլ բխում է լուվիական Տիվատ և խեթական Սիվատ աստվածությունների անվանումը: Նրան համարժեք են « օր » կամ « ցերեկ » նշանակությամբ լատ. diēs « օր », հին իռլ. dïe « օր », հին հնդկ. divā,, հայ. տիւ բառերը 4:
Խեթական դիցարանում « Այս օրվա լույսի աստծո » ` Շիվատի տեղը հետագայում գրավել է խաթական « Արևի աստված » Էստանը: Շիվատ աստծո անունն իր զուգահեռն ունի ուրարտական դիցարանի Շիվինի « Արևի աստծո » հետ, որի պաշտամունքային կենտրոնը գտնվում էր Վանա լճի շրջակայքում: Ուրարտական դիցարանում այն, հավանաբար, խեթական փոխառություն է 5:
Ինչպես նշվեց, վերոնշյալ * t, ei- արմատը հայերենում պահպանվել է « տիւ »՝ « ցերեկ » բառում, և բացառված չէ, որ հայերը ևս ունեցել են « տիւ » անվանումով « աստված »: Ըստ Գ. Ջահուկյանի ՝ դա երևում է ուրարտական barzudibiduni պաշտամունքային ինչ-որ շինության անվանումից և չի բացատրվում ուրարտերենով: Գ. Ջահուկյանն այն փորձում է բացատրել հայերենով(* բարձու տիւի տուն), « բարձր աստծո տուն կապակցությամբ », որտեղ տիւ « օր » բառն ի հայտ է գալիս որպես « աստված » 6:
Խեթական տեքստերում, ինչպես նշեցինք, վկայված են բուն լուվիական ծագման աստվածություններ, որոնց շարքում Արևի աստված Տիվատի հետ հիշատակվում է Arma լուսնի աստվածություն 7: Կարծիք է հայտնվել, որ հայկական « Հարմա » անձնանունը և Արմավիր քաղաքա-
1
Гамкрелидзе, Иванов 1985: 791.
2
Singer 1995: 343-349.
3
Taracha 2009: 30; Иванов 1977: 38-39.
4
Гамкрелидзе, Иванов 1985: 791.
5
МНМ 591, Հմայակյան 1990: 45-46:
6
Ջահուկյան, 1986: 16; 1992: 16:
7
Taracha 2009: 107. 128