ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 127
Պ.Գ.Թ. Հասմիկ Հմայակյան
(ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ)
ՀԱՅՈՑ ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ
ԽԵԹԱ-ԽԱԹԱ-ԼՈՒՎԻԱԿԱՆ ԵՆԹԱՇԵՐՏԸ
Հայոց հնագույն մշակույթը բարդ և բազմաշերտ երևույթ է, որի
ուսումնասիրությամբ զբաղվում են գիտնականները XIX դարից սկսած:
Մեր նպատակն է ներկայացնել հայոց մշակույթի խաթա-խեթա-լուվիական
ենթաշերտը, որը, սակայն, ծավալուն թեմա է, և այս հոդվածում մենք
կներկայացնենք այս առումով կատարված դիտարկումների մի հակիրճ
մասը միայն, մասնավորապես կանդրադառնանք մի շարք դիցաբա-
նական զուգահեռների, որոնք առկա են խեթա-լուվիական և հայկական
հավատալիքներում:
Խեթական վաղ շրջանի հավատալիքներում ակնհայտ հնդեվրո-
պական ծագում ունի պահապան-աստված Պիրվան, որն իր անվամբ ու
կերպարով, հիմնական հատկանիշներով հանգում է հնդեվրոպական
Ամպրոպի աստծո անվանը` լիտվ. Perkūnas, լատվ. Perkōns, պրուս. Per-
kunz, հին սլավ. Perunъ:
Պիրվան հեծյալ աստված էր 1 , որը հիշատակվում է Քանեսի հնագույն
բնիկ աստվածությունների շարքում 2 ։ Նոր խեթական ժամանակներում այս
աստվածությունը փոխարինվում է խուռիական Շավուշկա աստվածուհով 3 ։
Հայկական ավանդության
մեջ այս հնդեվրոպական աստծո համար
վերականգնվող *p [h] er(k [h] o)u-no- անվան և նրանից բխող խեթական D Pirva
դիցանվան համարժեքն է համարվում հայկական Երվանդ հնագույն
դիցանունը: Նրա կերպարի մանրամասն վերլուծությունը` ծնունդը, ար-
տաքինը և անվան կրած պատմական հնչյունափոխությունը, հնարավո-
րություն են տվել Ս. Հարությունյանին Երվանդին համադրելու այս հնդեվ-
րոպական ամպրոպային աստծո կերպարի և անվան հետ 4 :
Հաջորդ բուն հնդեվրոպական աստվածությունը, որն առկա է խե-
թական դիցարանում, Օրվա լույսի աստված լուվիական Տիվատն է և
«Մեր աստված» կոչվող šiušummiš-ը: Այս երկու դիցանունների անվա-
նումները հանգում են հնդեվրոպական գլխավոր «հայր-աստծո» անվան-
ման համար վերականգնվող *t’ieu(s)-p [h] H t[h]er- ձևին, որի առաջին
1
Otten 1951: 62-74, White 1993: 321.
Taracha 2009: 27.
3
Гамкрелидзе, Иванов 1985: 550, прим 1.
4
Հարությունյան 2000: 103-122:
2
127