ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆԸ
Տարիների հեռվից մեր առջև հառնում է ականավոր հայագետարևելագետի կերպարը, որի ողջ կյանքն ու գործունեությունը հայ պատմագիտությանը, հայկական մշակույթին և հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու մի փայլուն օրինակ է:
Ես բախտ եմ ունեցել տարիներ շարունակ Արևելագիտության ինստիտուտում և նրանից դուրս համագործակցելու այդ հետաքրքիր և պայծառ մտքի տեր մարդու հետ: Այդ տարիների ընթացքում մեր գործընկերությունը վերաճեց իսկական ընկերության և եղբայրական համագործակցության: Իմ մտապատկերի մեջ Գագիկ Սարգսյանը ներկայանում է որպես բնության կողմից օժտված և փայլուն կրթությամբ հղկված, առինքնող անկեղծությամբ լի մի վառ անհատականություն: Այդ տաղանդավոր գրչի տեր, մասշտաբային մտածողություն ունեցող, բացառիկ վերլուծական կարողություններով օժտված գիտնականն իսկապես երևույթ էր հայ պատմագիտական մտքի զարգացման մեջ:
Գ. Սարգսյանը Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնը ստանձնեց 1971թ., երբ հայ արևելագիտությունը, որը տևական ժամանակ դարձել էր մի տեսակ մոռացված գիտություն, սկսել էր վերելք ապրել: Իսկապես դա տարեց և միջին սերնդի արևելագետների հիշողության մեջ կմնա որպես վառ և ոգևորիչ մի ժամանակաշրջան:
Գիտական շրջաններում արդեն մեծ հեղինակություն վայելած Գ. Սարգսյանն աներևակայելի եռանդով և նպատակասլացությամբ ձեռնամուխ անցավ գործի: Նրա առջև դրված էին լրջագույն խնդիրներ ՝ հայ արևելագիտության մեջ ծնունդ տալ բոլորովին նոր ուղղությունների, որոնք խորհրդային ամբողջատիրական պետության քմահաճույքով բացակայում էին դեռևս 1958թ. ստեղծված արևելագիտության սեկտորում: Նրա ջանքերի շնորհիվ հայ արևելագիտության ուսումնասիրության օբյեկտ դարձան հին և հնագույն շրջանի պատմությունը, միջնադարագիտությունը և այլ ուղղություններ: Անկեղծորեն ասած, այդ օրերին վարելով Արևելագիտության ինստիտուտի գիտական քարտուղարի պաշտոնը, ինձ միշտ զարմացրել է Գ. Սարգսյանի ՝ արագ որոշումներ կայացնելու և այդ որոշումները կյանքի կոչելու բացառիկ ընդունակությունն ու կարողությունը:
Նրա ջանքերը կենտրոնացած էին նաև հետևյալ խնդիրների վրա ՝ նորաստեղծ ինստիտուտի շուրջը հավաքել բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված կադրերի, շարունակել արևելագիտությունը սիրողական մակարդակից գիտական մակարդակի բարձրացնելու այն երթը, որը սկսվել էր
13